Կառավարության ծրագիր logo
Կառավարության ծրագիր
Իմ Քայլը դաշինք logo
Իմ Քայլը դաշինք
Կրթություն և գիտություն
  • Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ:
  • Բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի:
  • Ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ: Ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ:
  • Ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով:
  • Անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը:
  • Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը:
  • Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները:
  • Մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝ կրթական ծրագրերի արդիականացմանը` ուղղված տնտեսության և աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին.
  • Նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության և ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ ներդնել և ընդլայնել դուալ կրթական համակարգը՝ հաշվի առնելով տարածքային զարգացման գերակայությունները։

Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝

  • Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնմանը, արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծմանը, բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանը, բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի շարունակական մեծացմանը:
  • Կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի վերանայմանը՝ ուղղելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները՝ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան:
  • Ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովմանը՝ կրթական ծրագրերի ճկուն կառուցվածքի ներմուծմամբ:
  • Բարձրագույն կրթության միջազգայնացմանը, շարժունության հնարավորությունների ընդլայնմանը, եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ուղղությունների և սկզբունքների իրականացմանը:
  • Բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները:
  • Գիտության ոլորտում անհրաժեշտ է՝ բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին:
  • Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին:
  • Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող:
  • Ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում:
  • Սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում:
  • Գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ:
  • Ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։

 Ներառական, մրցունակ կրթական համակարգ եւ զարգացած գիտություն

Մեզ համար գերակա նպատակ ենք սահմանելու կրթության եւ գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության:

Դպրոցները դառնալու են համայնքային զարգացման կենտրոններ` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին եւ ծառայությունների ցանցի ընդլայնմանը: Կրթօջախները Հայաստանում լինելու են ազատ ստեղծագործման կենտրոններ: Այստեղ է ծնվելու եւ զարգանալու իրավական եւ տնտեսական ոլորտը նորարարությամբ լցնող ուժը: Կրթության ոլորտի մեր տեսլականը միտված է պատասխանելու հետեւյալ հարցերին` ի՞նչ գիտելիք, հմտություններ եւ անձնային հատկանիշներ են անհրաժեշտ առաջիկա տասնամյակներում հաջողակ լինելու եւ դրանք իրացնելու համար, եւ ինչպե՞ս կարող է պետությունը բարեփոխել կրթական համակարգը, որպեսզի նպաստի այդ հմտությունների եւ կարողությունների ձեւավորմանը: Կրթության եւ գիտության պետական ֆինանսավորումը սերտորեն կապակցելու ենք պետության զարգացման ռազմավարությանը եւ գերակայություններին: Մեզ համար առանցքային են սովորողների ճանաչողական, անձնային եւ միջանձնային հմտությունների զարգացումը, ուսուցիչների կարողությունների զարգացումը եւ մասնագիտության հեղինակության բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաեւ կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Մասնավորապես`

  1. ապահովելու ենք նախադպրոցական կրթության որակի եւ հասանելիության բարձրացում` կարեւորելով վաղ մանկության զարգացման դերը անհատի սոցիալ-մշակութային ինքնության ձեւավորման գործում: Այս ուղղությամբ համայնքային իշխանությունների հետ համագործակցության միջոցով բարելավելու ենք նախադպրոցական կրթական հաստատությունների պայմանները, միջազգային լավագույն փորձի եւ բացահայտված կարիքների հիման վրա մշակելու ենք ուսումնական ծրագիր եւ գիտամեթոդական ուղեցույց: Քայլեր ենք ձեռնարկելու նախադպրոցական կրթությունը կրթական ֆորմալ համակարգի պարտադիր բաղադրիչ դարձնելու ուղղությամբ: Մեր թիրախն է մինչեւ 2023 թվականը ապահովել 3 տարեկանից բարձր երեխաների 70%-ի ներգրավումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
  2. կրթության ոլորտի առաջնահերթություն ենք սահմանելու հանրակրթության զարգացումը, որը ծառայելու է անձնային զարգացմանը, սոցիալական ինտեգրմանը, ակտիվ եւ պատասխանատու քաղաքացու ձեւավորմանը եւ աշխատաշուկայում հեշտորեն ինտեգրվելու նպատակին: Առաջին քայլով վերանայելու եւ արդիականացնելու ենք ուսումնական ծրագրերը` բացառելով տեղեկատվության արհեստական վերարտադրումը եւ շեշտադրումը կատարելով վերլուծական եւ ստեղծագործական հմտությունների զարգացման վրա: Ապահովելու ենք ներառական կրթության ներդրման եւ իրականացման նոր որակ` կարեւորելով ներառման միջոցով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը: Թիրախավորելու ենք հատկապես տեխնիկական գիտությունները` STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) գիտակարգերի եւ օտար լեզուների խորացված ուսուցումը դեռեւս առաջին դասարանից. երեք օտար լեզուների տիրապետող քաղաքացին պետք է դառնա սովորական երեւույթ մեր իրականության համար: Մեծ ուշադրություն ենք դարձնելու քաղաքացիական, ֆինանսական ու ձեռնարկատիրական կրթությանը եւ մեդիագրագիտության զարգացմանը: Ոլորտի զարգացումը գնահատելու համար Հայաստանը ներառելու ենք «The Programme for International Student Assessment» վարկանիշում:
  3. մեր ուշադրության թիրախում է լինելու ուսուցիչների մասնագիտական գիտելիքի եւ հմտությունների պարբերական զարգացումը եւ ուսուցչի մասնագիտության հեղինակության բարձրացումը: Մշակելու ենք մանկավարժական կրթության, ինչպես նաեւ ուսուցիչների վերապատրաստման նոր ձեւաչափեր եւ այդ դասընթացների արդյունավետության գնահատման ու վերապատրաստված ուսուցիչների խրախուսման մեխանիզմներ: Ապահովելու ենք ուսուցչի աշխատավարձի աստիճանական բարձրացում եւ մի շարք արտոնությունների տրամադրում` այդ թվում ընդլայնելով սոցիալական փաթեթներով առաջարկվող ծառայությունները: Մեր թիրախն է ուսուցչի մասնագիտության պահանջարկի եւ հեղինակության մեծացումը հանրապետությունում:
  4. բարձրացնելու ենք նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների որակը եւ ընդլայնելու ենք դրանց մարզային ընդգրկումը` ուշադրություն դարձնելով մարզի գերակայություններին եւ տնտեսական մասնագիտացմանը: Մասնավորի հետ համագործակցությամբ՝ մշակելու ենք դուալ կրթության ներդրման ձեւաչափեր:
  5. բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու հատկապես համալսարանների կրթական ծրագրերի արդիականացմանը եւ բուհերը գիտության ու նորարարության կենտրոն դարձնելուն, որտեղ կկարեւորվի բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները եւ բուհի` հասարակական եւ գիտական արժեք ստեղծելու մանդատը: Համալսարաններին պատվիրակելու ենք պետության համար առաջնահերթ համարվող մի շարք հետազոտությունների իրականացումը, ինչը նաեւ տանելու է համալսարանների գիտահետազոտական կարողությունների զարգացմանը: Վերանայելու ենք բուհերին տրամադրվող ֆինանսական միջոցների կառուցվածքը եւ թիրախայնությունը` մշակելով ֆինանսավորման մրցակցային մոդել եւ արդյունքում մեծացնելով պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Մեծացնելու ենք ուսանողների շարժունակությունը եւ ապահովելու ենք բարձրագույն կրթության ոլորտում անցումը երրորդ աստիճանին (PhD): Բարձրագույն կրթության հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ ձեռնարկելու ենք միջոցառումներ, որոնք բարձրացնելու են ուսանողների համար ֆինանսների հասանելիությունը պետության համար առաջնահերթ ոլորտներում: Ոլորտի զարգացումը գնահատելու ենք ինչպես միջազգային ուսանողների թվաքանակի ավելացմամբ, այնպես էլ բուհերն ավարտած ուսանողների` աշխատաշուկայում ինտեգրմամբ:
  6. կրթության եւ գիտության զարգացումը անմիջականորեն շաղկապելու ենք պետության զարգացման ռազմավարական նպատակների հետ: Մեզ համար թիրախային է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Խնդրի լուծման համար առաջին հերթին ուսումնասիրելու ենք աշխատաշուկայի զարգացման միտումները` ըստ այդմ փորձելով համադրել առաջարկն ու պահանջարկը` լուծելով գերկրթվածության եւ թերզբաղվածության խնդիրը: Այդ նպատակով միջին դպրոցում ներդնելու ենք մասնագիտական կողմնորոշման մոդուլներ, խմբակներ, իսկ 11-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպելու ենք երկշաբաթյա մասնագիտական պրակտիկա, ինչպես նաեւ ավարտական դասարաններում տրամադրելու ենք ամբողջական տեղեկատվություն առկա մասնագիտությունների պահանջարկի, կարիերայի զարգացման հնարավորությունների, աշխատավարձի մասին` ապահովելով աշակերտների տեղեկացված որոշումների կայացումը: Կրթության եւ գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձեւավորման հրամայականը պահանջում է թիրախավորել գիտության զարգացումը, գիտության ոլորտում տասնամյակներով կուտակված հիմնախնդիրների լուծումը, համակարգային բարեփոխումների իրականացումը եւ վերջնարդյունքում՝ ազգային ինովացիոն համակարգի զարգացման նախադրյալների ձեւավորումը: Գիտության զարգացման ուղղությամբ առաջարկում ենք հետեւյալ բարեփոխումները.

    1․ աջակցելու ենք Հայաստանի համար գերակա ճանաչված գիտական ուղղություններում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների իրականացմանը։
    2․ իրականացնելու ենք գիտության համակարգի կառուցվածքային բարեփոխում` անցում կատարելով գիտական գործունեության կազմակերպման արդիական, առավել ճկուն եւ ինտեգրացիոն ակտիվություն ենթադրող մոդելներին:
    3․ մշակելու եւ ներդնելու ենք շահադրդման եւ սոցիալական երաշխիքների ճկուն համակարգ, ինչը կնպաստի հանրային հարաբերություններում գիտական գործունեության հեղինակության բարձրացմանը, գիտական հաստատություններում երիտասարդ կադրերի ներհոսքին, կզսպի գիտական կադրերի արտահոսքը:
    4․ սերտացնելու ենք կրթություն-գիտություն-տնտեսություն կապը: Այս երեք ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար նոր ձեւաչափեր ենք կիրառելու, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության եւ այլ սկզբունքների ակտիվ կիրառության հիման վրա:
    5․ աջակցելու ենք գիտական արդյունքի առեւտրայնացմանը` միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող ինստիտուցիոնալ միավորների ձեւավորման միջոցով:
    6․ զարգացնելու ենք վենչուրային ձեռնարկատիրությունը, վենչուրային հիմնադրամների գործունեությունը` նաեւ դրանց ձեւավորման սկզբնական շրջանում պետության համամասնակցության գործիքի կիրառմամբ:
    7․ ապահովելու ենք գիտական գործունեության բյուջետային ֆինանսավորման ծավալների շարունակական ավելացում, նախադրյալներ ենք ստեղծելու գիտական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար:
    8․ քայլեր ենք ձեռնարկելու տարածաշրջանային եւ միջազգային գիտական համագործակցության ակտիվացման ուղղությամբ: Վերոնշյալ նպատակներին հասնելու համար նախատեսում ենք կրթության եւ գիտության պետական ֆինանսավորման բարձրացում, ինչպես նաեւ մասնավոր միջոցների ներգավում: