Ներքին գործերի նախարարություն

27/04/2021 11:32

Կառավարությունը դեռ 2020 թվականին ընդունել էր <<Ոստիկանության բերեփոխումների>> ռազմավարությունը, որը նախատեսում էր ի թիվս այլ բարեփումների, նաև որոշ կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես, ռազմավարությամբ առաջարկվում է նորից ստեղծել Ներքին գործերի նախարարություն, հիշեցնենք, որ 2008թ-ին ՆԳՆ-ն վերակազմավորվեց որպես ՀՀ Ոստիկանություն։
Ստեղծվելիք ՆԵրքին գործերի նախարարության կազմի մեջ են մտնելու Միգրացիոն ծառայությունը, ՀՀ Ոստիկանությունը՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և Ոստիկանության ակադեմիան։ Նախարարությունում սահմանվելու է քացացիական ծառայություն։ ՆԳ նախարարը նշանակվելու է ՀՀ վարչապետի առաջարկով՝ ՀՀ նախագահի կողմից, Ոստիկանապետ նշանակվելու է ՆԳ նախարարի առաջարկով՝ վարչապետի կողմից։
Նախարարությունը, փաստորեն դառնալու է ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, իսկ իր կազմի մեջ մտնող գերատեսչությունները արդեն՝ այդ քաղաքականությունը իրականացնող մարմիններ։ Ոստիկանությունում կադրային քաղաքականության իրականացման պարտավորությունը և լիազորությունը նույնպես դրվելու է ՆԳ նախարարի վրա։