Գաղտնիության քաղաքականություն

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


  

1. Ընդհանուր տեղեկություններ

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկատվություն տրամադրել Ձեզ այն մասին, թե Քաղաքականկոմպասից օգտվելու դեպքում տվյալների ձեռքբերման, օգտագործման, մշակման և այդ տվյալներիառնչությամբ Ձեր ունեցած իրավունքների վերաբերյալ ինչպիսի քաղաքականություն է վարում«Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը: Քաղաքականությունը կիրառելի էօգտատերերի ինչպես անձնական, այնպես էլ անձնական չհամարվող տվյալների նկատմամբ, որոնքհասանելի են դառնում Քաղաքական կոմպասի օգտագործման արդյունքում։ Կազմակերպությունըիրավասու է փոփոխություններ կատարել Տվյալների գաղտնիության և անվտանգությանքաղաքականությունում։ Քաղաքականության յուրաքանչյուր փոփոխություն անմիջապես հասանելի էլինելու կազմակերպության կայքում:

 

 2. Ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը

Քաղաքական կողմնացույցի օգտագործման արդյունքում կազմակերպությունը ձեռք է բերում օգտատերերի ներքոնշյալ անձնական տվյալները՝

  • Անուն ազգանուն
  • Էլ․փոստի հասցե և/կամ Facebook ID
  • Սեռ (ըստ ցանկության)
  • Տարիքային խումբ (ըստ ցանկության)
  • Մարզ (ըստ ցանկության)
  • Քաղաքական Կողմնացույցի հարցաշարի պատասխաններ

 

3. Տվյալների մշակում

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը, որը գործում է Թումանյան 29 հասցեում, պարտավորվում է պահպանել Քաղաքական կոմպասի օգտատերերի անձնական տվյալներիգաղտնիությունը։ Կազմակերպությունը ապաանձնավորված եղանակով մշակում է սեռ, տարիքայինխումբ, մարզ և Քաղաքական Կոմպասի հարցաշարի պատասխանները՝ վիճակագրական տվյալներվեր հանելու և սոցիոլոգիական հետազոտություն պատրաստելու նպատակով։ Օգտատերի էլ․հասցեն և/կամ Facebook ID անհրաժեշտ են թեստը լրացնելու/թեստ մուտք գործելու և արդյունքներիվրա ուղղորդված ազդեցությունից խուսափելու համար: Ինչպես նաև, վերոնշյալ անձնական տվյալները անհրաժեշտ են օգտատերերի կողմից ուղարկված տվյալների ոչնչացման և մշակման դադարեցման դիմումներին ընթացք տալու համար։

 Հարցաշարի պատասխանների մշակման փուլում տվյալները արդեն անհատականացված չեն և նույնիսկ տվյալներ մշակողը չի կարող իմանալ, թե կոնկրետ, որ օգտատերերը որ հարցին ինչպես է պատասխանել: Հետազոտությունը հրապարակվելու է, հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է լինելու կազմակերպության կայքում։ Տվյալների մշակման համար իրավական հիմք էհանդիսանում սույն «Տվյալների գաղտնիության և անվտանգության քաղաքականությունը»-ը և օգտատիրոջ՝ սույն քաղաքականությանը տրված համաձայնությունը:

 

 4. Տվյալների պահպանում

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը տեղակայված է Հայաստանի Հանրապետությունում, հասցե՝ Թումանյան 29/N03, կայք՝ www.political.am և Ձեր անձնական տվյալները պահպանվում են Digital Ocean թվային հարթակում։  Ձեր տվյալները կպահպանվեն մեր համակարգերում և կօգտագործվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կազմակերպության կողմից վերոնշյալ նպատակներին հասնելու համար։ Անձնական տվյալները չեն փոխանցվելու որևէ երրորդ կողմին, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։

 

Օգտատիրոջ համաձայնությունը ստանալուց հետո տվյալների հետ կատարվող գործողություններն են՝ տվյալների հավաքագրում, սորտավորում, պահպանում, ապանձնավորված վերլուծություն, արխիվացում,ոչնչացում։

 

 5. Ձեր իրավունքները

Քաղաքական կոմպաս հավելվածի օգտատերը իրավունք ունի՝

  • Նախկինում տրված համաձայնությունը ետ վերցնել։ Նշենք, որ օգտատիրոջ կողմից տրված համաձայնությունը գործում է անորոշ ժամկետով՝ մինչ կազմակերպության վերոնշյալ նպատակներին հասնելը։ Եթե օգտատերը ապակտիվացնում է իր օգտահաշիվը սոցիալական ցանցերում կամ իր էլեկտրոնային հասցեն, դա չի հանգեցնում տրված համաձայնության չեղարկմանը։ Տրված համաձայնությունը ետ վերցնելու ընթացակարգն է՝ էլեկտրոնային նամակով դիմել «Քաղաքական երկխոսություն» կազմակերպությանը՝ նամակում նշելով ձեր անունը ազգանունը և էլ․հասցեն որոնք օգտագործել էինք Քաղաքական կոմպաս մուտք գործելիս։ Ձեր նամակ-դիմումը ստանալուց հետո կազմակերպությունը կվերացնի Ձեզ առնչվող տվյալները համակարգից։
  • Օգտատերը իրավունք ունի էլեկտրոնային նամակով դիմել կազմակերպությանը և տեղեկատվություն պահանջել իր տվյալների մշակման ընթացիկ գործընթացի մասին։
  • Ձեր տվյալների մասին որևէ մտահոգություն ունենալու դեպքում կարող եք բողոք ներկայացնել լիազոր մարմին՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։

Քաղաքական կողմնացույց հավելվածի օգտագործելու համար անձնական հաշվից մուտք գործելը նշանակում է, որ օգտատերը ծանոթացել է և համաձայն է կազմակերպության  տվյալների գաղտնիության և անվտանգության քաղաքականության հետ։