Տիգրան Ուրիխանյանի մասին

10/06/2021 00:04

«Մեր տունը Հայաստանն է» դաշինք

Տիգրան Ուրիխանյան

 ԱԺ պատգամավոր

1996թ. ընդունվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ,  2004-2007թթ. շարունակել է Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: 

2008թ. ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

2000թ. հիմնադրել է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը, 2007-2009թթ. եղել է կուսակցության վարչության նախագահ: 

2004թ. հիմնադրել է «Կայունություն» հասարակական միավորումը: 

2011-2015թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եւ կուսակցության խոսնակ: 

2015թ. մայիսի 16-ին ընտրվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): 24.05.2017-13.09.2018թթ.՝ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի  մշտական հանձնաժողովի անդամ, 13.09.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: