Ալեքսան Մինասյանի մասին

10/06/2021 08:13

«Վերելք» կուսակցություն

Ալեքսան Մինասյան

1975-1977թթ․ծառայել է Խորհրդային բանակում: 1978-1983թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։

1983-1987թթ․ աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում որպես հերթափոխի պետ։ 1987-1989թթ․ աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես ուսուցիչ, նշանակվել է նույն հաստատության փոխտնօրեն։ 1994 թթ․ հիմնադրել և ղեկավարել է  ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ 1996թ․ կատարել է հայակական բանակի պարաշյուտադեսանտային առաջին թռիչքը։ 1996թ․ նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռեկտոր` տալով դիպլոմակիր սպաների առաջին սերունդը: 1997–2000թթ․ սովորել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Ֆրունզեի անվան համազորային ռազմական ակադեմիայում, ավարտել կարմիր դիպլոմով, ստացել է ոսկե մեդալ: 2001թ. Մոսկվա քաղաքում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003թ. զորացրվել է ՀՀ զինված ուժերից Գնդապետի կոչումով։ 2003թ. զբաղվում է հասարակական գործունեությամբ: Հիմնադրել է «Հետախույզների միավորում» սոցիալական հասարակական և «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունները: Ունի 2 դուստր, 3 որդի: