Տիգրան Խզմալյանի մասին

15/06/2021 17:36

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն

Տիգրան Խզմալյանը 

1991 թ. ավարտել է Մոսկվայի կինոբեմադրիչների ու սցենարիստների բարձրագույն կուրսերը։ 

1992-1994 թթ. Արցախյան պատերազմի տարիներին աշխատել է Լեռնային Ղարաբաղում` որպես «Ա1» և «Վեստի» ընկերությունների հեռուստալրագրող։ 

1994-1996 թթ. աշխատել է ԱՄՆ-ի հայկական համագումարում՝ որպես քաղաքական վերլուծաբան։ 

1996-1997 թթ. եղել է Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի հասարակական տեղեկատվության բաժնի փոխտնօրենը։ 

1997-2005 թթ. գլխավորել է հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան։