8-րդ գումարման ազգային ժողով

28/06/2021 15:46

 

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 53,91 տոկոսով: Երկրորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 27-ին հրապարակած վերջնական տվյալների, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21,09 տոկոսով, երրորդը՝ Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,22 տոկոս. դաշինքը թեև չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 տոկոս, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան: 8-րդ գումարման խորհրդարանը կունենա 107 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»` 71, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ»-ը` 7։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ներկայացրել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրության իրավունք ունեցող 2 միլիոն 595 հազար 512 ընտրողից քվեարկել են 1 միլիոն 281 հազար 997-ը կամ 49.39 տոկոսը: Անվավեր է եղել 4593 քվեաթերթիկ: