Քննարկում կրթական բարեփոխումների վերաբերյալ

30/11/2021 14:53

2019 մարտի 27-ին «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնությանը կազմակերպել էր հանդիպում, որի թեման էր«Կրթական բարեփոխումները որպես տնտեսական հեղափոխության շարժիչ ուժ»։ Նախաձեռնության անդամ Ավնիկ Մելիքյանն ասաց, որ քննարկման գաղափարն առաջացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած այցի ընթացքում արած հայտարարությունից, որ «կառավարությունը կրթությունը դիտարկում է որպես տնտեսական հեղափոխությունը հաջողելու կարևորագույն գործիքներից մեկը»։