«Քաղաքական հաղորդակցությունը Հայաստանում»

25/08/2022 14:36

 «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության «Ժողովրդավարությունն սկսվում է երկխոսությունից» ծրագրի շրջանակներում երեք երիտասարդ հետազոտողներ՝ Նարինե Եգանյանը,  Յուրի Մովսեսյանը և Արթուր Ադամյանը,  կատարել են հետազոտական աշխատանքներ՝ անդրադառնալով ՀՀ-ում քաղաքական հաղորդակցության մշակույթի կարևորությանը հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Հետազոտողներն իրենց աշխատանքներում բարցրաձայնում են խնդիրներ, ինչպես նաև առաջարկում դրանց լուծման տարբերակները։ Աշխատանքների գլխավոր խմբագիրն է «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի համահիմնադիր Վիկտորյա Մելքոնյանը։

Հետազոտության թեմաներն են՝ «Ճգնաժամային ռազմավարական հաղորդակցության դերը Հայաստանի պետական հաղորդակցության մեջ 44-օրյա պատերազմի համատեքստում», «Քաղաքական ատելության խոսքի տարածումը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների օրինակով» և «ՀՀ իշխանության և հասարակության միջև քաղաքական հաղորդակցության հիմնախնդիրները կորոնավիրուսային համավարակի պայմաններում»: 

Սույն հետազոտական աշխատանքները ներկայացվում են  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Քաղաքական հաղորդակցություն. ժողովածու