Դասընթացի I և II փուլեր

05/06/2023 16:17

-Ավելին էր, քան սպասում էինք։ 

«Ժողովրդավարությունն սկսվում է երկխոսությունից» դասընթացի ավարտին ամենաշատ լսվող նախադասությունն է։ Եռօրյա դասընթացը Քաղաքական երկխոսության ամենաստացված և պահանջարկ ունեցող ծրագրերից է, որի շնորհիվ մարզաբնակ երիտասարդները ծանոթանում են տեղական իշխանությունների, մարզպետարանների և պետական այլ մարմինների լիազորություններին ու գործառույթներին, ինչպես նաև սովորում են գրել դրամաշնորհային ծրագրեր։ Մասնակիցները ձեռք են բերում ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև օգտագործում են դրանք պրակտիկայում։ 

Դասընթացի մասնակիցների ամենասիրելի փուլը քաղաքական ընթրիքն է, որի ժամանակ մասնակիցները կարողանում են և’ իրենց մտահոգությունները հայտնել քաղաքական գործիչներին, խորհուրդներ լսել, և’  հնարավորություն են ստանում կապեր հաստատել՝ հետագա համագործակցության համար՝ աշխատանք գնտելով մինչև անգամ Ազգային Ժողովում։ 

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացնում են դրամաշնորհային ծրագիր՝ իրենց համայնքում երկխոսության ծրագիր իրականացնելու համար։ Մինչ այժմ մասնակիցների կողմից իրականացված և իրականացվող ծրագրերին կարող եք ծանոթանալ ստորև.

«Դե արի դեբատի», «Ավագանին ես եմ», «Արևի անկյուն», «AM(G)³», «Կծիկ». այս ծրագրերն իրականացվել են հենց «Ժողովրդավարությունն սկսվում է երկխոսությունից» դասընթացի շրջանակներում՝ Քաղաքական Երկխոսության կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով։ 

«Դե արի դեբատի» ծրագրի հիմնական նպատակն էր բանավեճերի կազմակերպման միջոցով ակտիվացնել երիտասարդությանը և կարծիքների փոխանակման օգնությամբ ունենալ ավելի կրթված և տեղեկացված երիտասարդություն: 

«Ավագանին ես եմ» նախագիծը նպատակ ուներ Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի երիտասարդներին իրազեկել համայնքի կառավարման մասնակցային մոդելի, ավագանու ինստիտուտի դերի և նշանակության մասին: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 3 օրյա առցանց ոչ ֆորմալ մոդուլային դասընթացներ Նոր Հաճն խոշորացված համայնքի 15 երիտասարդների համար: Ծրագրի շրջանակներում նաև կազմակերպվել է շախմատի մրցաշար ավագանիների և ծրագրի մասնակից երիտասարդների միջև։

«AMG» ծրագրի նպատակն է stand up-ի միջոցով խոսել Շիրակում տիրող իրավիճակի մասին ոչ ստանդարտ մեթոդներով և ցույց տալ, որ այս կամ այն երևույթի առկայությունը խնդիր է համարվում՝ նպաստելով երիտասարդության ակտիվության ավելացմանը, ինչպես նաև Գյումրի համայնքում նոր ժամանցային միջավայրի ստեղծմանը։ 

«Կծիկ» պոդքաստը նպատակ ունի փոդքասթների միջոցով բարձրացնել  բնակիչների մասնակցությունը համայնքային կյանքին, նպաստել համայնքում մշակութային կյանքի զարգացմանը։