ԵՐԵՎԱՆՆ ԱՅՍՕՐ․ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

22/06/2023 15:54

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը 23-29 տարեկան երիտասարդներին հրավիրում է ֆոկուս խմբային քննարկման, որի նպատակն է վեր հանել երևանաբնակ երիտասարդների ընկալումները և դիրքորոշումները Երևանի քաղաքային իշխանությունների ընտրությունների շուրջ՝ հասկանալու համար, թե որտեղ է ընտրություններում ներքաղաքական պայքարի և Երևանի խնդիրների լուծման, զարգացման ծրագրերի բանավեճի միջև բալանսը։ Քննարկումը տեղի է ունենալու հունիսի 27-ին՝ ժամը 12:00-14:00: 

Քննարկմանը մասնակցելու պարտադիր պայմաններից է՝

  • Լինել երևանաբնակ
  • մասակցած լինել 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին
  • 2023 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունենալ

Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝

​​https://shorturl.at/pAGK1