«Քաղաքապետը» հարցաշարի վերլուծություն

14/09/2023 17:37

Ստորև ներկայացված տվյալների վերլուծության համար հիմք են հանդիսացել «Քաղաքապետը» խաղ-հարցաշարը լրացնողների պատասխանները։

«Քաղաքապետը» հարցաշարի ստեղծման նպատակն էր Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ուրվագծել գերակա քաղաքային գաղափարախոսությունները՝ այդպիսով կենտրոնացնելով ընտրողների ուշադրությունը քաղաքային խնդիրների վրա։ Հարցաշարը հնարավորություն է տալիս լրացնողներին ծանոթանալու քաղաքի զարգացման իրենց գաղափարական մոտեցումներին։

Հարցաշարում ներկայացված են գերակա երեք գաղափարախոսությունները՝ մոդեռնիստական և/կամ աջ, նոր և/կամ ձախ, երրորդ և/կամ հիփսթերական։

Խաղ-հարցաշարը տարածվել է սոցիալական մեդիայի միջոցով։ Ըստ վերլուծված նախնական արդյունքների՝ մինչ 12.09.2023 հարցմանը մասնակցել է 2655 օգտատեր։ 

Գործիքը ստեղծվել է «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ սոցիոլոգներ Հարություն Վերմիշյանի և Արմինե Ղալամդարյանի հետ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության աջակցման հիմադրամ»-ի աջակցությամբ։ Տեղ գտած տեսակետները և վերլուծությունները կարող են չհամընկնել ՔԵ կամ ԺԶՀ տեսակետների հետ:

Ավելի մանրամասն՝ 

«Քաղաքապետը» հարցաշար»