Խորհուրդ

teamMember->name

Մարիա Թիթիզյան

<p>Մարիա Թիթիզյանը լրագրող է և գրող, ունի հայաստանյան իրադարձությունների լուսաբանման ավելի քան տասը տարվա փորձ: Նա եղել է Armenian Reporter-ի խմբագրի օգնականը, այնուհետև CivilNet-ի գլխավոր խմբագիրը: Այժմ Մարիան դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում և EVN Report առցանց թերթի գլխավոր խմբագիրն է։</p>

teamMember->name

Սոնա Այվազյան

<p>Սոնա Այվազյանը ԹԻՀԿ-ի հիմնադիր անդամներից է և ղեկավարել է կազմակերպության գործունեությունը ընտրությունների, հանրային գույքի կառավարման, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում: Ներկայում նա կազմակերպության գործադիր տնօրենն է: Նախքան ԹԻՀԿ թիմին միանալը` Սոնան աշխատել է որպես շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ ԱՄՆ/ՄԶԳ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ բնապահպանական ծրագրերում: Սոնան ստացել է քաղաքագետի կոչում Հայաստանի Ամերիկյան համալսարանում և շրջակա միջավայրի միջազգային քաղաքականության մագիստրոսի կոչում ԱՄՆ-ի Մոնտերեյի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտում:</p>

teamMember->name

Իզաբելլա Սարգսյան

<p>Իզաբելլա Սարգսյանը 20 տարվա աշխատանքային փորձ ունի մարդու իրավունքների և զարգացման բնագավառներում։ Նա ներկայումս հանդիսանում է Եվրասիա համագործակություն հիմնադրամի մարդու իրավունքների ծրագրերի տնօրենը։ 2016-2018 թթ. Իզաբելլան եղել է ԵԱՀԿ/ՀԺՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետների խմբի անդամ։ Մարդու իրավունքների որորտում իր կատարած աշխատանքի համար 2017 թ. Իզաբելլան արժանացել է &laquo;Ազատության պաշտպան&raquo; մրցանակի։ Իզաբելլան Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) Հայաստանի հարցերով խորհրդատուն է: Իզաբելլա Սարգսյանը սոցիոլոգիայի և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան է ստացել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում, նա նաև Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտ է։</p>

teamMember->name

Արմեն Օհանյան

<p>Արմեն Օհանյանը գրող, փիլիսոփա է։ 2000-2007 թթ. եղել է գյուղական ուսուցիչ՝ հայ-իրանական սահմանին գտնվող Կարճևան համայնքում, դասավանդել է նաև Մեղրու պետական քոլեջում։ Զուգահեռաբար 2000 թվականից ծավալել է հասարակական գործունեություն՝ &laquo;Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի&raquo; ակտիվ անդամ է, &laquo;Սկսել ա&raquo; երիտասարդական շարժման հիմնադիրներից։ 2008 թ.-ից միացել է Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժմանը, &laquo;Հայ Ազգային Կոնգրես&raquo; կուսակցության հիմնադիրներից է։</p>