Առողջապահության համակարգի բարեփոխումը ենթադրում է անցում «հիվանդապահությունից» դեպի առողջության պահպանում, համապարփակ առողջապահական ապահովագրություն, սպորտի զանգվածայնացում, սեփական բարձրորակ դեղագործական եւ կենսատեխնոլոգիական արդյունաբերության զարգացում։
Պետական բյուջեից առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցների մակարդակը աստիճանաբար ավելացնել և առաջիկա հինգ տարիներին հասցնել մինչև ՀՆԱ առնվազն 3 տոկոսի:
Առողջապահական համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համապատասխանեցման նպատակով իրականացնել մասնագետների լայնածավալ վերապատրաստումների պետական ծրագրեր եւ ներդնել գործունեության անհատական լիցենզավորման համակարգ։
Աստիճանական անցում կատարել առողջության համապարփակ (պարտադիր) ապահովագրությանը, հիմնված «հարուստը վճարում է աղքատի, առողջը` հիվանդի, աշխատողը` գործազուրկի, երիտասարդը` տարեցի համար» սկզբունքի վրա: Ապահովագրության համընդհանուր ծածկույթ ապահովելու համար առաջիկա հինգ տարիներին, առանձին ապահովադիրների (աշխատող, գործատու, պետական բյուջե) կողմից ապահովագրավճարների չափի աստիճանական ավելացմանը զուգընթաց, մեծացնել բնակչության նորանոր խմբերի ընդգրկումը, ինչպես նաեւ ապահովագրական բուժօգնության ծավալները:
Նախաձեռնել օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ պահանջող հեռավար բժշկության տարրերի իրականացում թե՛ ներհանրապետական մակարդակում, թե՛ միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում։
Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացնել դեղերի, դեղագործական ապրանքների, բժշկական նշանակության սարքերի ու սարքավորումների արտադրությունը, շեշտը դնելով համաճարակի դեմ պայքարում կիրառվող դեղամիջոցների, օգտագործվող սարքերի եւ սարքավորումների արտադրության վրա:
Մինչև 2023 թվականը ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը և ապահովել հիմնական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Հասանելի դարձնել արտահիվանդանոցային դեղորայքի, ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների փաթեթ։ Ընդգրկել պարտադիր բժշկական զննումների փաթեթներ ռիսկային տարբեր խմբերի համար: Ներդնել բժշկական օգնության որակի վերահսկման գործուն մեխանիզմներ ապահովագրական համակարգի արդյունավետ կիրարկման համար։
Իրականացնել անվճար կանխարգելիչ բժշկական հետազոտություններ մայրական և մանկական առողջությունը պահպանելու համար: Ներառել նաև դեռահասների համար անվճար սկրինիգիների հետազոտությունները՝ վերարտադրողական առողջության խնդիրների հայտնաբերման և բուժման նպատակով: Անպտղության վաղ հայտնաբերման և հաղթահարման, ինչպես նաև հղիության վաղ շրջանում լրացուցիչ հետազոտությունների իրականացումը՝ միտված մոր և մանկան մոտ առկա խնդիրների բացահայտմանը, դարձնելու ենք անվճար և ընդլայնելու ենք ծառայությունների ցանկը:
Ընդլայնել նաև ոչ վարակիչ հիվանդությունների անվճար սկրինինգային հետազոտությունները և ռիսկային խմբերի մեջ գտնվող յուրաքանչյուր քաղաքացի կարողանա անցնել անվճար հետազոտություն քաղցկեղային, սիրտ-անոթային, շաքարային դիաբետով պայմանավորված հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման նպատակով:
Մինչև 2023 թվականը ներդնել էլեկտրոնային առողջապահության ամբողջական համակարգը: Քաղաքացիներին էլեկտրոնային հարթակում հասանելի կլինեն իրենց բժշկական տվյալները: Էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր կլինի առցանց հերթագրվել բժշկական հաստատությունում ծառայություն ստանալու նպատակով, էլեկտրոնային դեղատոմսով դեղատներից ստանալ նշանակված դեղորայքը, անաշխատունակության թերթիկի փոխանցման գործընթացը գործատուին կազմակերպել ինքնաշխատ, ստանալ ստանդարտ բժշկական տեղեկանքները: Բժշկական հետազոտությունների էլեկտրոնային տվյալները հնարավոր կլինի օգտագործել տարբեր բժշկական հաստատություններ հաճախելիս:
Ստեղծել ռեզերվային նյութատեխնիկական ռեսուրսներ, մասնագիտական ներուժ, անհրաժեշտ կարողություններ և դրանց ծավալման ու մոբիլիզացիայի գործուն համակարգեր` արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի անխափան գործառնելու համար:
Շարունակել առողջության առաջնային պահպանման ծառայությունների զարգացումը: Իրականացնել կապիտալ ծախսեր շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման համար, բարձրացնել այս օղակի աշխատողների աշխատավարձերը մինչև 50%՝ ըստ ցուցաբերած արդյունքների: Յուրաքանչյուր տարի իրականացնելու ենք բուժաշխատողների շարունակական մասնագիտական առցանց ու անցանց վերապատրաստման դասընթացներ:
Ապահովել առողջապահական համակարգի համաչափ տարածքային զարգացում։ Բոլոր մարզերի 50 բուժհաստատություններում բարելավելու ենք շենքային պայմանները և վերազինելու ենք անհրաժեշտ սարքավորումներով:
Մինչև 2025 թվականը ներդնել բժշկական կազմակերպությունների ակրեդիտացման և բուժաշխատողների լիցենզավորման համակարգեր:
Նախադպրոցական տարիքից սկսած խրախուսելու ենք ֆիզիկական զարգացման և առողջ ապրելակերպի ծրագրերը` ստեղծելով քաղաքացիների կողմից իրազեկված վարքաբանական որոշումների ընդունման միջավայր:
Առողջապահություն
«Հայ Ազգային Կոնգրես»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն