Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռքբերված միջոցները։
Հիմնավորապես վերանայել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ պետական այլ ծառայողների եկամուտների հայտարարագրման համակարգը` կիրառելով միջազգային պրակտիկայում լայնորեն տարածված հայտարարագրված եկամուտների եւ իրական ունեցվածքի համեմատական վերլուծության չափորոշիչները։
Բացառել պետական մարմիններում արտաբյուջետային միջոցների ձեւավորումն ու օգտագործումը։
Հստակ տարանջատել իշխանությունն ու խոշոր գործարարությունը. օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն ստացած խոշոր ձեռնարկատիրոջ բիզնեսը հանձնվում է պետական կառավարման
ՀՀ ողջ օրենսդրությունը մաքրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող բարդ եւ խճճող ձեւակերպումներից` գործարար համայնքն ու քաղաքացուն ազատելով օրենսդրական թակարդներից: Այսուհետ բոլոր օրենքները, կառավարության որոշումներն ու այլ իրավական ակտերն ընդունել միայն կոռուպցիոն ռիսկերի բացակայության վերաբերյալ փորձագիտական եզրակացության առկայությամբ:
Վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար
Ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, վերանայել եւ ընդլայնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները։
Տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհների, սահմանափակել շուկայի 33.33%-ի չափով: Սահմանափակումը պարտադիր կիրառել լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա տարածել օրենքով։
Շարունակելու ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի զարգացումը և գործնականում արդյունավետ կիրառումը:
Զարգացնելու ենք հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմները:
Պարզեցնելու ենք վարչարարությունը: Ներդնելու ենք էլեկտրոնային գործիքներ, ծառայությունների մատուցման միասնական և դյուրին համակարգ:
Հակակոռուպցիոն մարմինները՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և Հակակոռուպցիոն դատարանը, համալրելու ենք պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերով և ապահովելու ենք այս մարմինների գործունեությունը ամբողջական ծավալով:
Իրականացնելու ենք կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատում և դրա հիման վրա միջոցառումների ծրագրերի մշակում:
Կրթության բոլոր օղակներում ներառելու ենք հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ առարկայական ծրագրեր։
Թվայնացնելու ենք հանրային ծառայությունները՝ դրանց մատուցումը իրականացնելով մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով: Շարունակելու ենք հանրային ծառայության միասնական գրասենյակների ծավալումը մարզերում։
Կոռուպցիայի դեմ պայքար
«Հայ Ազգային Կոնգրես»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն