Հայաստանում ընդունել Էստոնիայում հաջողությամբ կիրառված էլեկտրոնային կացության մոդելը (e-Residency), որը կստեղծի թվային գործարարության թափանցիկ ու գրավիչ միջավայր եւ թույլ կտա օտարերկրյա, առաջին հերթին` սփյուռքահայ ձեռնարկատերերին Հայաստանում առցանց ստեղծել եւ կառավարել ընկերություններ Եվրասիական տնտեսական միության շուկայի հասանելիությամբ, կառուցել հայաստանակենտրոն բիզնես համայնք` գլոբալ սփռումով եւ հեշտացնել ներդրումները Հայաստանի ՏՏ ոլորտում։
Ազգային մշակույթի նկատմամբ ակնածանք ձեւավորող շարունակական ծրագրերով կանխվելու են հայ ինքնությանը սպառնացող վտանգները, բարձրացվելու են գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանելիությունը, արդյունավորվելու է Սփյուռքի ներուժը։
Ձեւավորելու ենք Հայաստան-Սփյուռք համագործակցության եւ երկխոսության նոր օրակարգեր, վերանայելու ենք երկքաղաքացիների՝ ՀՀ պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները, ներդնելու ենք գործակցության նոր մեխանիզմներ։
Ձեւավորելու ենք Հայաստանի եւ Սփյուռքի միասնական տեղեկատվական դաշտ, որն ապահովելու է փոխադարձ հավաստի լրատվություն:
Սփյուռք
«Հայ Ազգային Կոնգրես»

«Հայաստան» դաշինք