Միջազգային իրավունքի ընձեռած բոլոր մեխանիզմներով հետամուտ ենք լինելու ագրեսիայի ընթացքում ռազմական հանցագործությունների և հանցագործների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն։
Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։
Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։
Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Ջանք չենք խնայելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման համար: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
Մենք Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն ենք համարում հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը: Երաշխավորելու ենք բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:
Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է։
Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:
Նպաստել եւ աջակցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջն ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներին վերաբերող համազործակցությանը։
Նպաստել հետպատերզմյան ճգնաժամի վերացմանը, ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության երաշխավորությունը բառի ուղիղ իմաստով պետական սահմանների պաշտպանության երեշխավոր դիտելով ֆիզիկապես Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում գտնվող յուրաքանչյուր մարդու։
Արցախյան երկրորդ պատերազմի, հայկական կողմի մեծաթիվ զոհերի ու վիրավորների եւ Հայկական պետականության տարածքային կորուստների վերաբերյալ քննության անցկացման պահանջում։
Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտության հիմքում ընկած է ազգային ինքնորոշման իրավունքը՝ որի խոսուն վկաներն են Արցախն հայերով բնակեցված լինելու բազմադարյա իրողություններն եւ հայկական մշակույթային կոթողները եւ հետեւաբար նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991թ-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եվ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը։
Ստանձնել Արցախի Հանրապետության բնակչության կյանքի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կարգավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը ի դեմս Հայաստանի Հանրապետության, նպաստել հետպատերազմյա ճգնաժամով պայմանովորված նշված դերի ամրապնդմանը։ Կուսակցության քաղաքականությունն այս հարցում հիմնված է լինելու նաև Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա։
Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազագույնը երեք անգամ, բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ն Նախիջևանի, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանները պաշտպանող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր զորամասերի հրամանատարների, սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձը։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորականների և կամավորականների ընտանիքների համար սահմանել ցմահ ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով։
Ցուցաբերել նյութական, բարոյական եւ հոգեբանական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ և Արցախյան պատերազմներում հաշմանդամ դարձած անձանց, նահատակված անձանց ընտանիքներին, Արցախյան պատերազմների հետեւանքով տներն ու բնակվայրերը կորցրած ընտանիքներին, ովքեր բնակություն են հաստատել ՀՀ-ում։
Հայրենական Մեծ, 1992-94թթ-ի Արցախյան, 2016թ-ի ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակիցների համար Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մարդատար տրանսպորտից օգտվելը դարձնել անվճար։
Արցախ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն