«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Գյուղատնտեսություն
Յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնելու ենք 1000 հեկտարով:
Ներդնելու ենք տնկանյութի հավաստագրման համակարգը:
Մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը ներդրված կլինի մինչև 2023 թվականը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը:
Առաջիկա տարիներին շարունակելու ենք սուբսիդավորել ապահովագրավճարի 50-60%-ը:
Ընդլայնելու ենք նաև ապահովագրվող ռիսկերի ցանկը, ինչպես նաև ներդնելու ենք կենդանիների ապահովագրություն, որտեղ ֆինանասական բեռի մի զգալի մասը պետությունը կվերցնի իր վրա:
Ընդլայնելու ենք գյուղատնտեսական ապահովագրության աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը:
Շարունակելու ենք սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի՝ 0-5% տոկոսադրույքով ֆինանսական ռեսուրսներ և հնարավորություն ենք տալու վարկերը մարել արտոնյալ ժամկետի ավարտից հետո:
Արդիանականացնելու ենք ոռոգման համակարգերի 50%-ը՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ավարտին ենք հասցնելու ու կառուցելու ենք նոր ջրավազաններ/ջրամբարներ:
5 տարի ժամկետով ամբողջությամբ փոխհատուցելու ենք ոռոգման ջրի վարձավճարը մինչև 3 հեկտար հողատարածքներում կաթիլային և/կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերի ներդրման դեպքում:
Շարունակելու ենք գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնել առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով:
Ներդնելու ենք գյուղատնտեսական տեխնիկայով ծառայությունների մատուցման համակարգը։
Սուբսիդավորվող վարկային ծրագրերի միջոցով խթանելու ենք բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը և օրգանական գյուղատնտեսությունը, որը արտաքին շուկայում ունի մեծ պահանջարկ և բարձր գին:
Մշակող արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը գալիք 5 տարիների ընթացքում տրամադրելու ենք 80 մլրդ դրամ:
Մինչև 70%-ով սուբսիդավորելու ենք բարձրորակ գարնանացանի և աշնանացանի սերմերի ձեռքբերումը:
Շարունակելու ենք վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը:
Թվային և ճշգրիտ գյուղատնտեսությունը պետք է դառնա մեր ընդհանուր գյուղատնտեսության բաղկացուցիչ մաս:
Ներդնելու ենք կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը և օժանդակելու ենք տոհմային գործի բարելավմանը:
Շարունակելու ենք տրամադրել մատչելի ֆինանսական ռեսուրսներ անասնապահությանը՝ կառուցելու անասնաշենքեր, ձեռք բերելու կենդանիներ, մասնավորապես՝ տոհմային կենդանիներ, անասնակեր:
Կաթի և կաթնամթերքի արտադրության և վերամշակման, ինչպես նաև սպանդանոցների կառուցման համար շարունակելու ենք ագրոպարենային ոլորտի սարքավորումների տրամադրման լիզինգի ծրագիրը:
Բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումները շարունակաբար լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Խթանելու ենք անասնաբուժության որակյալ ծառայությունների մատուցումը նաև մասնավոր ոլորտում:
Սուբսիդավորվող վարկային և լիզինգային ծրագրերի շրջանակներում աջակցելու ենք ագրովերամշակողներին՝ արտադրական կարողությունները հզորացնելու, նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և մթերումները արդյունավետ կազմակերպելու համար։ Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրից կարող են օգտվել նաև սառնարանային, պահեստային, ջերմատնային տնտեսությունները, սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողները։
Խթանելու ենք տեղական սերմնաբուծությունը՝ աստիճանաբար հասնելով ինքնաբավության։
Հասցեական աջակցություն ենք ցուցաբերելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու և վերապապատրաստելու համար:
Գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում ընկած էլինելու հանրության պարենային անվտանգության հիմնահարցը՝ հաշվիառնելով նաև պատերազմի վերսկսման հնարավորությունը։
Հայաստանումգյուղատնտեսությունը պետք է միտված լինի բնական, էկոլոգիապես մաքուրարտադրանք ստանալուն՝ այն դարձնելով բրենդային։ Գյուղատնտեսականարտադրանքի ներմուծումը հասցնելու ենք նվազագույնի՝ այն փոխարինելովտեղական որակյալ արտադրանքով։
Արտադրության ոլորտում, նաև պետականաջակցությամբ, աստիճանաբար կիրառվելու են միջազգային լավագույնփորձառությունն ու նորագույն տեխնոլոգիաները, ոլորտում ծախսվողէներգիան հնարավորինս փոխարինելվելու է արևային և վերականգնվող այլ էներգատեսակներով:
Կարելի է արձանագրել, որ գյուղատնտեսության ավանդական ձևերը սպառել ենիրենց և հետագա շարժընթացը պետք է գնա դեպի ինտենսիվացումը (ջերմային տնտեսությունների հիմնում) և խոշորացումը։
Սրա համար թիվ մեկ մարտահրավեր ու թիվ մեկ ներուժ ենք համարում ոռոգման համակարգը։
Առկա ոռոգման համակարգը ի վիճակի չէ գյուղացիական բոլորտնտեսություններն ապահովելու անհրաժեշտ քանակությամբ ու որակով ոռոգման ջրով։
«Ջրօգտագործողների ընկերությունների մասին» օրենքումփոփոխություններով բացառելու ենք դրանց զավթումը խոշորհողատերերի կողմից, ճնշումները տեղական, մարզային կամկենտրոնական իշխանությունների կողմից։ Օրենքի փոփոխությամբպետք է երաշխավորվի ՋՕԸ-ների անկախությունը։
Ժողովրդավարությունը և գյուղացուն հաշվետու լինելը։
Ջրերի կառավարման միասնական ծրագրի համակարգը։
Կատարելագործելու ենք այնպես, որ կապակցված լինեն այս ոլորտինառնչվող տվյալների տիրապետող պետական բոլոր կառույցներիբազաները։ Համակարգը հասանելի ենք դարձնելու յուրաքանչյուրքաղաքացու, որպեսզի ամեն ջրօգտագործող կարողանա ստանալ իր ևմնացածների սպառած ջրի, դրա դիմաց վճարումների վերաբերյալտեղեկություն։
Գտնելու ենք ներդրողներ մասնավոր-հանրային։
Համագործակցությամբ սկսելու ենք ջրամբարաշինարարությանծրագրեր։ Տասը տարվա ընթացքում կառուցելու ենք մի քանիառաջնային անհրաժեշտության ջրամբարներ։
Տասը տարի հետո կանխատեսում ենք ինքնածախսածածկվող ՋՕԸ-եր, որոնք, ըստ էության, հիմք կդառնան կոոպերատիվների, որոնքգյուղացիներին կմատուցեն նյութատեխնիկական ապահովմանծառայություններ, իսկ հետագայում մթերման/արտահանմանծառայություններ՝ միևնույն ժամանակ չավելացնելով շահույթի բեռըինքնարժեքի վրա։
Մշակելու և ներդնելու ենք օժանդակության գործիքներ, որոնց միջոցովկկարողանանք համաֆինանսավորել կաթիլային ոռոգման ևհակակարկտային ցանցերի ներդրումը գյուղացիների կողմից։ Միանվագխոշոր աջակցության և դրան հաջորդող տարիների ընթացքումվերադարձվող գումարների կուտակման միջոցով հասնելու ենք նրան, որհաջորդ անգամները գյուղացին կարողանա ինքնաֆինանսավորել այդհամակարգերը։
Ստեղծելու ենք ժամանակակից տեսական-կիրառական գյուղատնտեսության ոլորտի մասնագետների վերապատրաստման ևուսումնաարտադրական կենտրոն։
Գյուղատնտեսության ոլորտում առաջնային ենք համարում նաևաշխատանքային խնդիրները։ Ոլորտի մարտահրավերներից ենք համարումայն կարգավորող իրավական նորմատիվ բազայի թերությունները ևբացթողումները։ Հրատապ են գյուղատնտեսական ոլորտը կարգավորողմիասնական օրենսդրության ընդունումը, որը կսահմանի գյուղացու, գյուղացիական տնտեսությունների իրավական կարգավիճակը։ Կսահմանվենգյուղոլորտի աշխատանքային իրավունքները և կենսական շահերը, դրանցպաշտպանության մեխանիզմները և ներդրումը։
Գյուղատնտեսություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն