Ներդնելու ենք հանրային ծառայությունների որակի վերահսկողության գործուն համակարգ:
Ներդնելու ենք հանրությանը ծառայությունների մատուցման աշխատանքային ու էթիկայի կանոններ:Մշակելու և իրագործելու ենք պետության և համայնքների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների միասնական քաղաքականության:
Ձևավորելու ենք ծառայությունների գնագոյացման խելամիտ և հիմնավորված համակարգ:
Իրականացնելու ենք պետության և համայնքային մոտ ծառայությունները։ Արդիականացնելու ենք ծառայությունների համար տվյալների ռեգիստրները, այդ թվում՝ ապահովելու առկա թվային ռեգիստրների փոխգործելիությունը, իսկ ոչ թվային ռեգիստրների՝ թվայնացումն ու համակցելիությունը:
Ներդնելու ենք թվայնացված հանրային ծառայությունների մատուցման միասնական էլեկտրոնային հարթակ, որից օգտվելը լինելու է առավելագույնս պարզ, մատչելի և արագ, հանրությունը ստանալու է ծանուցումները պետական մարմիններից:
Պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով մշակելու և ներդրելու ենք ծառայությունների միասնական գրասենյակների արդիական մոդել:
Սահմանելու ենք պետական ծառայությունների՝ պատվիրակման կամ մասնավորի միջոցով մատուցման հայեցակարգային կառուցակարգերը, ձևավորելու ենք անհրաժեշտ իրավական հիմքերը:
Ձևավորելու ենք հանրային կառավարման բարեփոխումների համակարգման գրասենյակը՝ բարեփոխումների իրականացումը և շարունակականությունն ապահովելու համար:
Իրականացնելու ենք խորքային ֆունկցիոնալ ու ինստիտուցիոնալ վերլուծություն՝ պետական հատվածում բոլոր անարդյունավետությունները վեր հանելու և համարժեք վերանայման աշխատանքներ իրականացնելու համար:
Ապահովելու ենք գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական ու օպտիմալ կառուցակարգեր:
Փորձարկելու ենք մի քանի օժանդակ գործառույթների մասով ինտեգրված ծառայությունների մատուցման մոդելը և, հաջողության դեպքում, դրա համապարփակ կիրառման համար ապահովելու ենք իրավական ու տեխնիկական հիմքեր:
Աշխատանքներ ենք իրականացնելու պետական ենթակառուցվածքների արդիականացման հայեցակարգի մշակման ու դրանից բխող գործողությունների փուլային իրագործման ուղղությամբ՝ ապահովելով ռեսուրսարդյունավետ և արդիական աշխատանքային միջավայր ապահովող պետական ինստիտուտներ:
Հանրային Կառավարում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն