«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն logo
«Ժառանգություն» կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն

Մինչև 2026 թվականը բարձրացնելու ենք՝

  • Նվազագույն կենսաթոշակի չափը 26,500 դրամից դարձնելու ենք առնվազն 37,000 դրամ,
  • Կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից՝ առնվազն 61,000 դրամ,
  • Նվազագույն աշխատավարձը՝ 68,000 դրամից՝ 85,000 դրամ,
  • Միջին աշխատավարձը 190,000 դրամից՝ 300,000 դրամ,
  • Գործազրկությունը իջեցնելու ենք 10%-ից ցածր,
  • Աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնելու ենք,
  • Հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները 26.000 դրամից դարձնելու ենք 33.000-52.000 դրամ՝ ըստ ծանրության աստիճանի
  • Զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի համար՝ 55,000 դրամ, 2-րդ խմբինը՝ 42,000 դրամ, 3-րդ խմբինը՝ 37,000 դրամ։
  • Տեսչական մարմնի կարողությունների զարգացման և գործառույթների վերանայման միջոցով բարելավելու ենք աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգը և նոր իրավական գործիքակազմով ու լիազորություններով օժտված արհմիությունների միջոցով ապահովելու ենք աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզմները:
  • Շարունակաբար զարգացնելու ենք սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների անձնակազմի մասնագիտական կարողությունները: Մինչև 2023 թվականը Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների 100%-ը անցնելու են մասնագիտական վերապատրաստումներ։
  • Ամբողջապես կայացնելու ենք նոր ներդրված միասնական սոցիալական ծառայությունների համակարգը հանրապետության ողջ տարածքում:
  • Մշակելու և իրականացնելու ենք ցածր եկամուտներ ունեցող և անապահով ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի խմբերի համար սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականություն:
  • Արցախից տեղահանված անձանց համար շարունակելու ենք իրականացնել սոցիալական աջակցության ծրագրեր:
  • Հանրապետության բոլոր մարզերում ընդլայնելու ենք ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ սոցիալական, հոգեբանական, իրավաբանական աջակցության տրամադրման, վերապատրասման կամ մասնագիտացման ծրագրերը:
  • Ընդլայնելու ենք բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործող ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների կողմից տրամադրվող աջակցության տեսակները և մատուցվող ծառայությունները՝ նպատակ ունենալով ներդնել կանանց տնտեսական զարգացմանն ու հզորացմանն ուղղված աջակցության նոր տեսակներ։ Միջոցառման իրականցման շրջանակում յուրաքանչյուր աջակցության մեկ կենտրոնի (11 կենտոն) համար պահանջվող գումարի չափը կազմելու է շուրջ 15 մլն դրամ, որը տրամադրվելու է սոցիալական ձեռներեցություն հիմնելու, հումքի և աշխատավարձի համար։
  • Շարունակելու ենք երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի իրականացումը՝ այդ թվում բարեփոխելով օրենսդրական դաշտը։
  • «Ընտանեկան օրենսգրքի», «Երեխայի իրավունքների մասին» օրենքի և այլ հարակից օրենքների փոփոխությամբ ստեղծելու ենք նոր մեխանիզմներ մանկալքությունը կանխելու, երեխայի որդեգրման և խնամատար ընտանիքում ապրելու գործընթացը վերահսկելու և բարելավելու համար:
  • Բացառելու ենք հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը:
  • Շարունակելու ենք զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների տրամադրումը: 2021 թվականի մայիսի 1-ից մեկնարկած` ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառման օրինակով շարունակելու ենք իրականացնել նոր ծրագրեր։ Արդեն իսկ աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալիս ենք աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ մինչև 100,000 դրամ, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալիս ենք միանվագ փոխհատուցում մինչև 500,000 դրամ:
  • Մինչև 2022 թվականը գնահատելու ենք սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող և դրանցից դուրս գտնվող շուրջ 1000 տարեցների սոցիալական կարիքները, մինչև 2023 թվականը հանրապետության 10 մարզում ստեղծելու ենք ցերեկային կենտրոններ՝ յուրաքանչյուրին առնվազն 50 այցելուի հաշվարկով, ճգնաժամային 3 կենտրոններ՝ 60 տարեցի համար, բոլոր մարզերում ներդնելու ենք տնային խնամքի ծառայությունը։
  • Որդեգրելու ենք սոցիալական աջակցության այնպիսի քաղաքականություն, որը հիմնված կլինի կարիքի գնահատման և բավարարման սկզբունքի վրա այնպես, որ բացառվի անձի կախյալությունը և խրախուսվի քաղաքացու սոցիալ-տնտեսական ակտիվացումը: Ներդնելու ենք անապահովության գնահատման նոր համակարգ:
  • Շարունակելու ենք զարգացնել դժվարին իրավիճակում հայտնված և անապահով ընտանիքների կարողությունները՝ հիմնվելով 2019-2020 թվականներին իրականացրած աղքատության փուլային հաղթահարման փորձնական ծրագրի արդյունքների վրա:
  • Շարունակաբար վերանայելու և զարգացնելու ենք արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներ ունեցող ընտանքների բնակապահովման միջոցառումներին, երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստներին, աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումներին: