«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ

Արտաքին քաղաքականության նպատակը միջազգային և անդրազգային հնարավոր բոլոր հարթակներում և եղանակներով Հայաստանի և հայության ազգային, պետական շահերն առաջ մղելն է։ Արտաքին քաղաքականության խնդիրներնեն․

  • Գործընկեր կառույցների ու երկրների, դաշնակիցների հետ հարաբերությունների հետագա խորացումը, գործընկերության նոր ուղղությունների մշակումը, հակոտնյա շահեր հետապնդող երկրների հետ արդյունավետ երկխոսության հաստատումը, մասնավորապես՝ 
  • Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Երկու ժողովուրդների բարեկամության վրա հենվող մեր հարաբերությունները պետք է բնականոն կերպով զարգանան և խորանան բոլոր ոլորտներում՝ միտված լինելով փոխադարձ շահերի առաջմղմանն ու միմյանց համար տարածաշրջանային մարտահրավերների չեզոքացման հարցում սերտ համագործակցությանը: Անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է հիմնված լինի իրական կարիքների լիարժեք բավարարման և փաստացի առկա ու պոտենցիալ սպառնալիքներին օպերատիվ արձագանքման սկզբունքների վրա՝ անկախ այլ գործոններից:
  • ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում Հայաստանը պետք է հանդես գա որպես դրանց լիարժեք, ակտիվ և նախաձեռնող անդամ: Հայաստանը պետք է հնարավոր ջանքերը ներդնի՝ ի նպաստ կառույցների զարգացման, դրանց միջազգային հեղինակության ամրապնդման և մեծացման: Արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ պետք է լինի Հայաստանի համար կարևոր հարցերի ներառումը կառույցների օրակարգերում: 
  • Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանին կապում են դարերից եկող երկու հարևան ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, որոնք խորացման մեծ ներուժ ունեն: Բոլոր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը մշտապես պետք է լինի օրակարգում: Իրանի հետ գործակցությունը պետք է միտված լինի երկկողմ հարաբերությունները երրորդ երկրների ազդեցությունից զերծ պահելուն և աշխարհի համար քաղաքակրթությունների շարունակական երկխոսության լավագույն օրինակներից մեկը լինելուն:
  • Պետք է խորացվի համագործակցությունը Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ ձևաչափի ներքո, Հայաստանը պետք է նախաձեռնի Հայաստան-Իրան-Ռուսաստան կայուն համագործակցության ձևաչափ: 
  • Վրաստանի հետ սերտ գործընկերային, բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունի: Տարբեր ինտեգրացիոն գերակա վեկտորներ ունեցող երկու հարևան երկրների միջև փոխլրացման սկզբունքով կառուցվող հարաբերությունները պետք է մշտապես միտված լինեն զարգացմանն ու խորացմանը և զերծ մնան արտաքին դեստրուկտիվ ազդեցությունից: Եվրոպական երկրների հետ երկկողմ, եվրոպական (և եվրաատլանտյան) կառույցների հետ բազմակողմ համագործակցությունը պետք է հենված լինի ընդհանուր արժեքների վրա և ծառայի Հայաստանում ոլորտային բարեփոխումների շարունակականությանն ու մեզ համար կարևոր օրակարգերի առաջմղմանը: Հարաբերվելով ազգային պետությունների այդ ընտանիքի հետ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են ունենալ իրենց ուրույն ներդրումն այդ բազմազանության մեջ՝ հիմք ունենալով հայ ժողովրդի քաղաքակրթական արմատները, ազգային արժեքներն ու ավանդույթները: 
  • ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություն է: Հարաբերությունները պետք է  ունենան իրական հագեցած օրակարգ, ներառեն համագործակցության հնարավոր բոլոր ոլորտները՝ մշտական զարգացման դինամիկա ապահովելով բոլոր այն հարցերում, որոնք հակասության մեջ չեն մտնում Հայաստանի այլ պարտավորությունների հետ: 
  • Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, կառուցվելով պատմական կապերի հենքի վրա, պետք է ունենան հագեցած և բազմազան օրակարգ: Ներկայիս հարաբերությունների մակարդակը չի արտացոլում երկկողմ համագործակցության իրական ներուժը: Հայաստանը պետք է նախաձեռնող լինի Չինաստանի հետ հարաբերություններին իրական բովանդակություն հաղորդելու հարցում:
  • Ադրբեջանը պետք է առերեսվի երեք անգամ Արցախի դեմ պատերազմ հրահրելու փաստի և դրա հետևանքների հետ: Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախյան հակամարտության համատեքստում իր առավելապաշտական քաղաքականությունից: Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումն ու տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է բացառապես Արցախի բնակչության անվտանգության ու բոլոր հիմնարար իրավունքների հարատև ապահովման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների ճանաչման միջոցով: Ադրբեջանը պետք է վերադարձնի պատերազմի ընթացքում օկուպացված տարածքները: Հայաստանը, միջազգային հանրության աջակցությամբ, պետք է կանխի ՀՀ ինքնիշխանտարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած հավակնություն և/կամ ոտնձգություն: Երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը և տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր են, բայց իրական կլինեն, եթե Ադրբեջանի իշխանությունը հրաժարվի իր առավելապաշտությունից, հայատյացությունից և շանտաժի քաղաքականությունից: Տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերի կյանքի կոչումը պետք է հիմնված լինի միմյանց հանդեպ վստահության, կառուցողական երկխոսության և իրապես բարիդրացիական հարաբերությունների վրա: 
  • Պետք է մշակվի և իրականացվի Թուրքիայի հասարակության հետ ուղիղ շփման, մեր մոտեցումների և պատկերացումների ներկայացման գործիքակազմ, որը կնպաստի հանրությունների միջև երկխոսության հաստատմանը: 
  • Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի ուրույն կարևորություն: Պատմական ծանր փուլերում հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցությունը չի կարող մոռացվել: Միմյանց աջակցելու ու սատարելու ամուր ավանդույթ է ձևավորվել, որը պետք է շարունակվի: Արաբական աշխարհի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը, համատեղ օրակարգերի առաջմղումը պետք է մշտապես լինեն Հայաստանի ուշադրության կենտրոնում: 
  • Հայաստանը պետք է նախաձեռնող լինի և ակտիվ քաղաքական հարաբերություններ զարգացնի բոլոր տարածաշրջաններում՝ յուրաքանչյուրի հետ իր առանձնահատկություններից և գերակայություններից ելնելով: Գլոբալ նախագծերից դուրս մնալը կնշանակի բաց թողնել հնարավորությունները և զիջել մրցապայքարում: Ուշադրության կենտրոնում պետք է լինեն ավանդական հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների, Աֆրիկամայրցամաքի և Հեռավոր Արևելքի երկրների հետ: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն ցուցաբերել Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը:
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։  Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։
  • Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով՝ ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտներում, շարունակելու ենք ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր ենք ձեռնարկելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ;
  • Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը: Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
  • Շարունակելու ենք Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ պայմանագրերի վրա: Մինչև 2026 թվականը ավարտին ենք հասցնելու 2021 թվականի մարտին ամբողջությամբ ուժի մեջ մտած ՀԸԳՀ կիրարկման գործընթացը։ Շարունակելու ենք Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը առկա ոլորտային մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունը մեկնարկելու ուղղությամբ։
  • Շարունակելու ենք ամրապնդել Ֆրանսիայի Հանրապետության հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները` ելնելով նաև Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կարգավիճակից։ Քաղաքական ոլորտում առկա փոխգործակցությանը զուգահեռ պետք է կոնկրետ քայլեր իրականացնենք Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Կարևորում ենք նաև Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներում։
  • Ապահովելու ենք Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից: Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը` ձգտելու ենք առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ էլ ավելի զարգացնել։ Համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր ենք իրականացնելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ: Այս առումով կարևորում ենք համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորմանը։
  • Ապահովելու ենք Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից: Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, անվտանգային, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջային ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և համագործակցությունը կնպաստի տարածաշրջանային կայունությանը:
  • Հայաստանը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման համար: Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով։
  • Թուրքիայի ղեկավարության ապակառուցողական գործողությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին 44-օրյա պատերազմում ցուցաբերած բացահայտ աջակցությունը, ինչպես նաև հակահայկական քաղաքականությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ինչը բխում է տարածաշրջանային կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Հարաբերությունների կարգավորումը կարող է տեղի ունենալ Թուրքիայի կողմից համապատասխան կառուցողական քայլերի դեպքում:
  • Լինելու ենք նախաձեռնող Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման և նոր համագործակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ:
  • Նպաստելու ենք Մերձավոր և Միջին Արևելքի ավանդաբար բարեկամ երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, հակամարտության գոտիներում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությանը և շահերի պաշտպանությանը:
  • Զարգացնելու ենք համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:
  • Արտաքին հարաբերություններում շարունակելու ենք Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական քաղաքականությունը, հատկապես այն միջազգային կառույցների շրջանակներում, որոնց անդամ է Հայաստանը կամ որոնց հետ կան արդեն ձևավորված փոխգործակցության ձևաչափեր:
  • ԵԱՏՄ շրջանակներում շարունակելու ենք նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը և գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին:
  • Դիտարկելով ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին:
  • Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակելու ենք կարևորել նաև ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:
  • Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ հիմնարար արժեքներին և բարձր է գնահատում կառույցի դերը միջազգային խաղաղության, ժողովուրդների համագործակցության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բնագավառում: Հայաստանը շարունակելու է իր ակտիվ աշխատանքները կառույցի շրջանակներում՝ կարևորելով կառույցի դերը ինչպես տարածաշրջանային խնդիրների լուծման, այնպես էլ գլոբալ մարտահրավերների ձևակերպման և դրանց շուրջ աշխատանքների կազմակերպման տեսակետից:
  • Հետամուտ ենք լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը:
  • Շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող գործընթացներին՝ ելնելով այն հանգամանքից, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ԵԱՀԿ-ն տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խնդիրների հասցեգրման կարևոր հարթակ է։
  • Արդիականացնելու ենք տնտեսական դիվանագիտության մեխանիզմներն ու գործընթացները։ Այդպիսով, կկարողանանք առավել բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի զարգացման համար, զգալիորեն մեծացնել օտարերկրյա ներդրումների ներհոսքը, ավելացնել արտաքին առևտրաշրջանառության ծավալները, խթանել առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացը, համագործակցությունը հետազոտությունների ու մշակումների ոլորտում, մեծացնել զբոսաշրջության ծավալները, նպաստել հայկական ու օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը:
  • Աշխարհում ընթացող հեղափոխական զարգացումներից հետ չմնալու համար մեծ ուշադրություն ենք դարձնելու թվային դիվանագիտությանը: Խթանելու ենք թե՛ դիվանագիտության թվայնացումը, թե՛ թվային տեխնոլոգիանների զարգացման մեջ դիվանագիտության դերը։ Դիվանագիտության լայնածավալ թվայնացումը կբերի մի շարք գործառույթների ավտոմատացման և արդյունավետության բարձրացման, օրինակ՝ արհեստական բանականության օգտագործման միջոցով, ինչը հատկապես շահավետ է մարդկային ու նյութական ռեսուսների ճիշտ օգտագործման ու բաշխման տեսանկյունից։ Տեխնոլոգիական կորպորացիաների հետ համագործակցության շնորհիվ նպաստելու ենք թվային հարթակներում Հայաստանի դրական ընկալման բարձրացմանը և շահերի ամրապնդմանը, թվային տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ծավալի աճին։
  • Հատկապես փոքր պետությունների դեպքում միջազգային իրավունքն ու միջազգային իրավական ռեժիմի ամրապնդումը կարևոր գործիք է՝ արտաքին քաղաքական շահերը պաշտպանելու համար: Մենք զարգացնելու ենք իրավական դիվանագիտության գործիքակազմն արտաքին քաղաքականության մեջ և նպաստելու ենք նորմերի ու կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի առաջխաղացմանը: Իրավական գործիքակազմի կոորդինացված ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա միջազգային իրավական ռեժիմի շրջանակներում խթանել ու առաջ մղել հայությանը մտահոգող հարցերը ու խնդիրները և պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը: