Արմատապես պետք է վերանայվեն «Հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունները՝ հաշվի առնելով հետևյալ հիմնական իրողությունները՝
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բազմակողմանի ճգնաժամը 44-օրյա պատերազմից հետո, հայկական երկու պետությունների հետխորհրդային փորձառությունը՝ ձեռքբերումների և թերությունների ու սխալների համատեքստում, հայկական սփյուռքի խորքային տրանսֆորմացիան ԽՍՀՄ փլուզումից հետո՝ «աշխատանքային սփյուռք» ազդեցիկ բաղադրիչի ձևավորմամբ, գլոբալացման պայմաններում սփյուռքի մարտահրավերների սաստկացումը՝ ի վնաս ազգային համախմբմանև ինքնության պահպանման:
Հայրենիք-սփյուռք հարաբերությունների արդյունավետության մեծացման նպատակով մշակել «Հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունների կառուցման ու զարգացման մասնագիտական ծրագիր՝ ժամանակակից տեսությունների կիրառմամբ, հաջողված միջազգային փորձի օգտագործմամբ և համապատասխան մասնագետների ներգրավմամբ։
Սփյուռքի ինստիտուցիոնալ ներուժի մեծացում սփյուռքյան ինստիտուտների և դրանց հետ համագործակցությունն ապահովող հայրենական կառույցների գործունեության արդյունավետության առարկայացմամբ՝ դրանք դիտարկելով որպես ցանցային համակարգի հանգույցներ։
Հայկական գիտակրթական ներուժի որակական բարելավում՝ համատեղելով հայրենիքի ինստիտուցիոնալ հնարավորությունները, սփյուռքի և հայրենիքի մարդկային կարողություններն ու ֆինանսական հնարավորությունները՝ որպես հեռանկարային ներդրումային ուղղություն։
Հայրենիք-սփյուռք հարաբերությունների մոդելավորում՝ հաշվի առնելով, որ հայկական սփյուռքն այլևս համասեռ «զոհ-սփյուռք» չէ, այլ վերափոխվել է «աշխատանքային սփյուռք» ազդեցիկ բաղադրիչ ունեցող հանրության, ինչպես նաևայն բաղկացած է միմյանցից զգալիորեն տարբերվող հատկանիշներ ունեցող չորս հիմնական խմբերից՝ հետխորհրդային, եվրոպական, ամերիկյան և մերձավորարևելյան, որոնք պահանջում են դիվերսիֆիկացված քաղաքականություն, համագործակցության մեխանիզմներ, նպատակներ, ակնկալիքներ ու պարտավորություններ։
Հայկական սփյուռքի վերոհիշյալ 4 խմբերի անձնագրերի և, ըստ այդմ, դրանց հետ վարվող քաղաքականությունների տարբերակված ծրագրերի մշակում՝ ելնելով դրանց բնույթից, առանձնահատկություններից, հնարավորություններից:
Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև սփյուռքի հետ վարվող քաղաքականության մշակման և իրագործման կառույցի գործառույթների և լիազորությունների ու պարտականությունների հստակ տարանջատում։
Սփյուռքյան կառույցների ու հայաստանյան պետական կառույցների համագործակցության արդյունավետության մեծացում՝ պետական կառույցների դերաբաշխման սկզբունքների հստակեցման խիստ տարանջատման միջոցով։
Հայաստան-սփյուռք խորհրդաժողովների ձևաչափի, աշխատակարգի ու կիրառվող մեթոդների վերանայում և գործունեության հայեցակարգի մշակում՝ հայկական սփյուռքի տրանսֆորմացիայի արդյունքները, համագործակցության արդյունավետության մեծացման հրամայականը հաշվի առնելով:
Սփյուռքի ավանդական կառույցների հետ համագործակցության արդյունավետության մեծացման դժվարությունների բացահայտում և դրանց հաղթահարման մեխանիզմների մշակում և կիրառում։
Հայկական սփյուռքի ինստիտուցիոնալ ներուժի մեծացման նպատակով նպատակային մասնագիտական կառույցների ձևավորում՝ գործունեության ուղղությունների հնարավորինս հստակ տարանջատմամբ, դրանցում ներգրավելով բարձրակարգ մասնագետների այն մեծաթիվ հատվածը, որը խուսափում է ավանդական կուսակցական կառույցների շրջանակում գործող հաստատությունների կազմ ընդգրկվելուց։ Այս խնդրի իրագործման նախապայման է իրենց գործունեության ոլորտներում հաջողություններ արձանագրած սփյուռքահայերի տվյալների բանկի ստեղծումը։
Սփյուռքն ունի կարևոր դերակատարություն համազգային իղձերի իրականացման գործում, սակայն հստակորեն պետք է արձանագրվի, որ առաջնորդող դերակատարությունը պետք է դրսևորի Հայաստանը:
Շարունակելու ենք իրականացնել թիրախային ուսումնասիրություններ՝ գնահատելու Սփյուռքի համայնքների յուրահատկությունները, առկա ներուժը և կարիքները, ակնկալիքները Հայաստան-Սփյուռք փոխգործակցության վերաբերյալ:
Շարունակելու ենք մշակել ծրագրեր, ստեղծել նոր ձևաչափեր Սփյուռքի մարդկային, գիտական, ստեղծագործական և տնտեսական ներուժը Հայաստանում քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական կյանքում ներգրավելու ուղղությամբ։
Մշակելու և իրագործելու ենք գիտական, մասնագիտական, կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման և զարգացման քաղաքականություններ և ծրագրեր։
Օրենսդրական և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով շարունակելու ենք սփյուռքահայերի՝ Հայաստանում ապրելու, հայրենադարձվելու, աշխատելու և ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաև ներդրումներ կատարելու դյուրացման գործընթացը։
Դիտարկելու ենք Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները։
Հնարավորություններ ենք ստեղծելու Սփյուռքի մեր հայրենակիցների համար հայաստանյան հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների և Սփյուռքի համայնքներում կատարվողի մասին հայաստանյան հանրության պատշաճ տեղեկացվածության համար։
Սփյուռքահայերի կողմից ստեղծվող մշակույթի և հատկապես հայալեզու մշակույթի հանրահռչակման հատուկ քաղաքականություն ենք վարելու՝ համագործակցելով Հայաստանում սփյուռքագիտության և Սփյուռքում հայագիտության կենտրոնների հետ։
Սփյուռք
«Պատիվ ունեմ» դաշինք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն