Գյուղատնտեսության ոլորտում արտահանմանը միտված ֆերմերային տնտեսություններից բացի անհրաժեշտ է զարգացնել նաև բնատնտեսությունները, որոնք գյուղական բնակավայրերում կապահովեն զբաղվածություն և կայուն եկամուտներ։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան ենթակառուցվածքներ (սպանդանոցներ, կաթի մթերման կայաններ, գյուղմթերքի իրացման շուկաներ, միկրովարկավորման գործիքներ և այլն)։
Խթանել հատկապես խոցելի խմբերի երիտասարդների շրջանում փոքր և միջին ձեռներեցության, ինչպես նաև գյուղաբնակ երիտասարդների կողմից գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը։
Գյուղատնտեսական ոլորտում ապահովագրության համակարգի ներդրում։
«Կանաչ» տնտեսության զարգացում, էկո ոլորտում ներդրումների խրախուսում, արտոնությունների տրամադրում։
Գյուղատնտեսության ոլորտում ագրո-արդյունաբերական կլաստերների ձևավորում, ստանդարտացման համակարգերի ներդրում։ «Հողից մինչև վաճառասրահ» սկզբունքի կիրառում, արդիական տեխնոլոգիաների ներդրում։
Գյուղատնտեսական փոքր արտադրությունների խրախուսում, մասնավորապես՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։
Արտադրության ոլորտում ներգրավված ՓՄՁ ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրում։ ՓՄՁ արտահանող ընկերություններին աջակցության տրամադրում՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և այլ գործիքների միջոցով։
Գյուղմթերք վերամշակող գործարանների արտադրական հզորությունների հիմքի վրա տարածաշրջանային գյուղատնտեսական կլաստերների ստեղծում։ Կլաստերի շրջանակներում իրականացվելու է գյուղատնտեսական մթերքների արտադրության շղթայի բոլոր մասնակիցների համագործակցությունը «հողից մինչև վաճառասրահ» սկզբունքով։
Կլաստերի շրջանակներում համագործակցելու են հիմնականում տարածաշրջանի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությունը և Գյուղմթերք վերամշակող գործարանները։
Արդիական տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և կձևավորի գյուղատնտեսության զարգացման համար նոր Էկոհամակարգ (միջավայր), որտեղ արտադրական շղթայի բոլոր մասնակիցները աշխատելու են մեկ միասնական արդյունքի վրա։ Այն է՝ գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետ մշակումն և սպառումն է։
Գյուղատնտեսություն
«Պատիվ ունեմ» դաշինք

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն