Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության հոգևոր-մշակութային առաջնահերթությունների հստակեցում և հաստատագրում,
համապատասխան հիմնարար փաստաթղթերի մշակում,
ոլորտային մասնագետների մասնակցությամբ հայ ավանդական մշակույթի խորքային շերտերի հստակ սահմանում,
հայ մշակույթի ինքնութենական նշանակության որոշարկում՝ ըստ ավանդական և պրոֆեսիոնալ արվեստի ճյուղերի,
համաշխարհային արվեստի և հոգևոր արժեքների այն շրջանակի որոշարկում, որը համահունչ է հայ հասարակության և հայկական պետականության առաջընթացին, դրանց արտացոլումը մշակութային քաղաքականություն իրականացնող պետական մարմինների քաղաքական և կանոնակարգային փաստաթղթերում,
ոլորտին առնչվող ժամանակակից համաշխարհային տեղաշարժերի հանդեպ խիստ զգայուն, բայց և խտրական ընկալունակություն պետական համակարգում։ ● Սահմանել ոլորտային կառավարման մարմինների և մշակութային կազմակերպությունների գործառույթները, գործունեության ձևերն ու հստակ շրջանակը։
Դրանց պատասխանատվության շրջանակը սահմանել ըստ մշակույթի հիմնարար շերտերի՝ դուրս թողնելով զուտ շուկայական բնույթ ունեցող ոլորտներն ու արտահայտությունները։
Որոշարկել և համակարգել մշակույթի ոլորտում կրթական բաղադրիչը և կրթության ոլորտում մշակութային բաղադրիչը ոլորտային մարմինների աշխատանքներում՝ հստակ սահմանելով այդ մարմինների պարտավորություններն ու պատասխանատվությունը։
Գործունեության մշակութային բաղադրիչ ունեցող կազմակերպությունների (մեդիա միջոցներ, հեռարձակողներ, հրատարակիչներ և այլն) մշակութային քաղաքականության հստակեցում և որոշակի պատասխանատվության աստիճանի ամրագրում։
Ոլորտային կառավարման մեջ (ծրագրում, ֆինանսավորում) սահմանել տարբերակված ռեժիմներ պետության համար առաջնային նշանակության շերտերի և մշակութային կենցաղի արտահայտություն հանդիսացող իրողությունների դեպքում։
Ապահովել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ազգային, մշակութային և մյուս իրավունքների պաշտպանությունը, նրանց մայրենի լեզվի, կրոնի և մշակույթի պահպանման ու զարգացման հնարավորությունը:
Մշակութային կենտրոնների գործունեության արդյունավետության բարձրացման համար մշակել մարզային մշակութային կենտրոնների բարելավման ծրագիր:
Սպորտի բնագավառում մեր քաղաքականության հիմնական ուղղվածությունը սպորտային խմբակներում և մարզադպրոցներում ընդգրկվածության հասանելիությունն է և զարգացման ծրագրերին համայքային մարզադպրոցների ներգրավվածությունը:
Մշակույթ
«Պատիվ ունեմ» դաշինք

Հանրապետություն կուսակցություն