«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
Հանրապետություն կուսակցություն logo
Հանրապետություն կուսակցություն
Հանրային Կառավարում
  • Արագացնել և արդեն առկա փորձի հաշվառումով ավարտին հասցնել վարչատարածքային փոփոխությունների իրականացումը։ 
  • Բարձրացնել տարածքային կառավարման արդյունավետությունը, փոխակերպել տարածքային կառավարման մարմինների լիազորությունների բովանդակությունը, տնտեսական ու վարչական կառավարման գործառույթներից անցնել հեռանկարային զարգացմանն ուղղված գործառույթների իրականացմանը, ապահովել արդյունավետ ու գործընկերային հարաբերություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ 
  • Ձևավորել համայնքներում անհրաժեշտ կարողություններ և դրան համընթաց իրականացնել իշխանական լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց։ 
  • Ավելացնել համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի զարգացման հնարավորությունները, ապահովել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում դրանց ներկայացվածության ու մասնակցության լրացուցիչ երաշխիքներ։ 
  • Իշխանական լիազորությունների ապակենտրոնացմանը զուգահեռ իրականացնել ֆինանսական ապակենտրոնացման գործընթաց (հնգամյա հեռանկարում համայնքային ֆինանսական ռեսուրսների ծավալը համախմբված բյուջեում՝ մինչև 15 %)։ 
  • Ապահովել համայնքների արդյունավետ և ներկայացուցչական կառավարումը, համամասնական ընտրակարգի պարագայում առանց կուսակցական ցուցակներում ընդգրկման բնակիչների ընտրվելու իրավունքը։ 
  • Համայնքային ծառայության համակարգը ամբողջապես ներդաշնակեցնել հանրային ծառայության համակարգի հետ, ապահովել համայնքային ծառայողների մասնագիտական առաջխաղացման և սոցիալական երաշխիքների ամբողջական իրացումը։ 
  • Ապահովել ընտրությունների ազատ, մրցակցային, արդար և կասկած չհարուցող բնույթը: 
  • Ապահովել առողջ ու անկաշկանդ քաղաքական մրցակցության միջավայր: 
  • Ապահովել ընտրությունների բազմազանությունը և իրական ընտրության հնարավորությունը: 
  • Ապահովել ընտրական օրենսդրության կանոնակարգումների որոշակիությունն ու կայունությունը։
  • Պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով  պետք է իրականացնել բարեփոխումների  համալիր ծրագիր, որը կհստակեցնի կառավարման համակարգում լիազորությունների  շղթան և ստորաբաժանումների գործառույթները՝ օպտիմալացնելով կառավարման  համակարգը և բացառելով միանման գործառույթների իրականացումը: 
  • Աշխատանքներ  պետք է իրականացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության  արդյունավետության մեծացման համար՝ ավելացնելով նրանց լիազորությունները: 
  •  Մեծացնել բազմազավակ ընտանիքների  ֆինանսական օժանդակությունը, մշակել ընթացակարգ, որի կիրառմամբ  կփոխհատուցվեն բազմազավակ ընտանիքների երեխաների ուսումնական ծախսերի  որոշակի մասը: