Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության հոգևոր-մշակութային առաջնահերթությունների հստակեցում և հաստատագրում,
համապատասխան հիմնարար փաստաթղթերի մշակում,
ոլորտային մասնագետների մասնակցությամբ հայ ավանդական մշակույթի խորքային շերտերի հստակ սահմանում,
հայ մշակույթի ինքնութենական նշանակության որոշարկում՝ ըստ ավանդական և պրոֆեսիոնալ արվեստի ճյուղերի,
համաշխարհային արվեստի և հոգևոր արժեքների այն շրջանակի որոշարկում, որը համահունչ է հայ հասարակության և հայկական պետականության առաջընթացին, դրանց արտացոլումը մշակութային քաղաքականություն իրականացնող պետական մարմինների քաղաքական և կանոնակարգային փաստաթղթերում,
ոլորտին առնչվող ժամանակակից համաշխարհային տեղաշարժերի հանդեպ խիստ զգայուն, բայց և խտրական ընկալունակություն պետական համակարգում։ ● Սահմանել ոլորտային կառավարման մարմինների և մշակութային կազմակերպությունների գործառույթները, գործունեության ձևերն ու հստակ շրջանակը։
Դրանց պատասխանատվության շրջանակը սահմանել ըստ մշակույթի հիմնարար շերտերի՝ դուրս թողնելով զուտ շուկայական բնույթ ունեցող ոլորտներն ու արտահայտությունները։
Որոշարկել և համակարգել մշակույթի ոլորտում կրթական բաղադրիչը և կրթության ոլորտում մշակութային բաղադրիչը ոլորտային մարմինների աշխատանքներում՝ հստակ սահմանելով այդ մարմինների պարտավորություններն ու պատասխանատվությունը։
Գործունեության մշակութային բաղադրիչ ունեցող կազմակերպությունների (մեդիա միջոցներ, հեռարձակողներ, հրատարակիչներ և այլն) մշակութային քաղաքականության հստակեցում և որոշակի պատասխանատվության աստիճանի ամրագրում։
Ոլորտային կառավարման մեջ (ծրագրում, ֆինանսավորում) սահմանել տարբերակված ռեժիմներ պետության համար առաջնային նշանակության շերտերի և մշակութային կենցաղի արտահայտություն հանդիսացող իրողությունների դեպքում։
Պետությունն իր հիմնարար խնդիրներից մեկը պետք է համարի օրենսդրական համապատասխան դաշտի ձևավորմամբ ազգային մշակույթի դերի արժևորման և զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը:
Մշակույթ
«Պատիվ ունեմ» դաշինք

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն