«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Բնապահպանություն
Սևանի հիմնահարցի լուծումը, որն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ։
Սևանում բարձր է ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, ինչը ծաղկման գլխավոր պատճառներից է, իսկ դրանց աղբյուրը կոյուղաջրերը և պարարտանյութերն են, որոնք գետերի միջոցով լցվում են Սևան: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է լիճ թափվող գետերի վրա կենսաբանական մաքրման կայաններ տեղադրել:
Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել ափամերձ տարածքների աղտոտված կենսազանգվածներից և սևահողերից: Մաքրված տարածքները պետք է ծածկել ավազով կամ մանր քարերով: Այսօր Սևանի ափամերձ հատվածներում առկա են ճահճացած հսկայական տարածքներ, և այս հատվածներից կենսազանգվածի մաքրման աշխատանքները հրատապ են ու օրախնդիր։
Սևանի էկո համակարգի վերականգնում. որքան հարուստ է էկո համակարգը՝ իր բաղադրիչներով, այնքան կայուն է: Սևանի էկո համակարգում առկա են ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Ցավոք, Սևանի պարագայում մենք ունենք կենսաբազմազանության կրճատում, ինչը հանգեցնում է էկո համակարգում նյութերի շրջանառության ցիկլի խախտման: Էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակները ճահճացման հետևանքով կանգնում են վերացման վտանգի առաջ, իսկ որոշ տեսակներ արդեն վերացել են: Հստակ պետական քաղաքականությամբ անհրաժեշտ է վերականգնել Սևանի էկո համակարգը:
Անհրաժեշտ է իրականացնել անտառապատման և անտառների պահպանության աշխատանքներ։ Անտառապատումների և անտառների պաշտպանության աշխատանքներն անուշադրության են մատնված:
Բնական պաշարների օգտահանման, բնօգտագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներինպատկանող սեփականությունը չմսխելու, դրա օգտահանումը նրանց ապագային ծառայեցնելու սկզբունքներով։
Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկհանքարդյունաբերական գործող համալիրների դեպքում առաջարկում ենքորդեգրել վերը նշված հարկային քաղաքականությունը, հարկայինարտոնություններ տալ հին տեխնոլոգիաները նոր՝ առավել «կանաչ»
տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին:
Իսկ հրաժարվելուդեպքում՝ գանձված հարկային միջոցները ծառայեցնել նաև այդ նպատակին։Երկարաժամկետ կտրվածքով գործող մետաղական հանքերը պետք է փակվեն: Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժամանակի ընթացքում։
Չեզոքացնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունըտեղական համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնականապես փակվելու են բոլոր մետաղական հանքերը:
Բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործմանթույլտվությունները։
Փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարները, ռեկուլտիվացիոն դրամագլխի վճարները, արտանետման վճարներըկոշտ և համարժեք քաղաքականություն վարել միջավայրի աղտոտմանհարցում։
Ապացուցված քաղաքականություն իրականացնելու նպատակով վարել Արարատյան արտեզյան ավազանի վերականգնողական կոշտքաղաքականություն, տնտեսվարողների հետ համագործակցելով։
Առնվազն 65%-ով կրճատել ձկնաբուծական նպատակով օգտագործվողխորքային հորերի ջրերի ծախսը։
Սևանա լճի կառավարման պլանը համապատասխանեցնել էկոլոգիականչափանիշներին՝ լճի էկոլոգիական վիճակը դիտելով որպես թիվ 1 առաջնահերթություն։
Զարգացնել անտառային մոնիթորինգի համակարգը։ Անտառամերձհամայնքների բնակչությանը ներգրավել որպես անտառներիպահպանությունից ստացվող տնտեսական օգուտի անմիջականշահառու։ Պետական կապիտալ ներդրումներով խթանել էկոբիզնեսիզարգացմանը։
Հողահանդակների օգտագործման ոլորտում իրականացնել լիարժեք հսկողություն, պլանավորում՝ բացառելու համար հողերի դեգրադացիանև էրոզիան,հիմնովին բարեփոխել թափոնների և հատկապես կոշտ կենցաղայինթափոնների կառավարման ոլորտի օրենսդրությունը։ Աղբավայրերիտեղադրումը իրականացնել գիտականորեն հիմնավորվածպլանավորմամբ՝ պարտադիր նախատեսելով վերամշակման բաղադրիչ, բնության հատուկ պահպանվող տարածքների հիման վրա ստեղծելկենսոլորտային պահպանավայրեր, որոնք արդի աշխարհումզբոսաշրջային կարևոր այցեքարտ են և հնարավորություն կտան շրջակա տարածքի բնակիչներին տնտեսական առավել մեծ օգուտ ստանալ բնությունը պահպանելուց՝ քան ստանում ենգերշահագործումից։
Դիտարկել արագաճ ծառատեսակներով արդյունաբերական նպատակով անտառտնկման հնարավորությունը։
Բնապահպանություն
«Պատիվ ունեմ» դաշինք