«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Արցախ
Ադրբեջանը պետք է առերեսվի երեք անգամ Արցախի դեմ պատերազմ հրահրելու փաստի և դրա հետևանքների հետ:
Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախյան հակամարտության համատեքստում իր առավելապաշտական քաղաքականությունից:
Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումն ու տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է բացառապես Արցախի բնակչության անվտանգության ու բոլոր հիմնարար իրավունքների հարատև ապահովման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների ճանաչման միջոցով:
Ադրբեջանը պետք է վերադարձնի պատերազմի ընթացքում օկուպացված տարածքները:
Հայաստանյան համապատասխան կառույցները միջազգային կազմակերպություններում պետք է ակտիվ գործունեություն ծավալեն՝ ապահովելու համար 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի, դրա ընթացքում ահաբեկչական խմբավորումների ներգրավման, քաղաքացիական օբյեկտների՝ բնակելի շենքերի, հիվանդանոցների, սրբավայրերիհրթիռակոծումների, չթույլատրված զինատեսակների կիրառման, այդ ամենի արդյունքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փորձի դատապարտումը:
Միջազգային կառույցներում Հայաստանի արտաքին գործերի նախարարության, այլ պետական մարմինների գործունեության արդյունքում պետք է այդ կառույցների ճնշումների միջոցով Արցախին վերադարձվեն օկուպացված Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների տարածքները, Շուշի և Հադրութ քաղաքները: Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանը Արցախում՝ հասնելով դրանց ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի հաստատմանը:
Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի Արցախի ենթակառուցվածքների ու շինությունների վերականգնմանը, Պաշտպանության բանակի վերակառուցմանը, պաշտպանական դիրքերի ձևավորմանն ու ամրապնդմանը, բոլոր փախստականների՝ բնակության վայրեր վերադարձին, նրանց համար կենսպայմանների ու անվտանգության երաշխիքների ձևավորմանը:
Հայաստանը պետք է առավելագույն նպաստ բերի Հայաստանի և Արցախի հանրությունների միասնության ամրապնդմանը։
Հասնել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի և կայացած փաստի միջազգային ճանաչմանը:
Հասնել Հադրութի, Շուշիի և նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի՝ խաղաղ բանակցային ճանապարհով:
Ապահովել Հայաստանի ու Արցախի միջև անխափան կապի երկարատև ու անվտանգ ուղիներ։
Հասնել տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության համար անհրաժեշտ միջավայրի և հարաբերությունների ձևավորմանը:
Նախաձեռնել ներհայկական մասնակցային քննարկումներ, որոնց ընթացքում հայ հասարակական-քաղաքական շրջանակներն ի վերջո պետք է որոշում կայացնեն Արցախի կարգավիճակի վերաբերյալ. լինի դա Հայաստանին միացյալ, թե անկախ: Այդ քննարկումների արդյունքում ձևավորված որոշումը՝ մինչև 2025 թվականը պետք է ստանա իրավական ուժ՝ Արցախի Հանրապետության ճանաչման կամ Հայաստանի հետ վերամիավորման տեսքով:
Արցախ
«Պատիվ ունեմ» դաշինք