«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
Հանրային Կառավարում
  • Արագացնել և արդեն առկա փորձի հաշվառումով ավարտին հասցնել վարչատարածքային փոփոխությունների իրականացումը։ 
  • Բարձրացնել տարածքային կառավարման արդյունավետությունը, փոխակերպել տարածքային կառավարման մարմինների լիազորությունների բովանդակությունը, տնտեսական ու վարչական կառավարման գործառույթներից անցնել հեռանկարային զարգացմանն ուղղված գործառույթների իրականացմանը, ապահովել արդյունավետ ու գործընկերային հարաբերություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ 
  • Ձևավորել համայնքներում անհրաժեշտ կարողություններ և դրան համընթաց իրականացնել իշխանական լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց։ 
  • Ավելացնել համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի զարգացման հնարավորությունները, ապահովել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում դրանց ներկայացվածության ու մասնակցության լրացուցիչ երաշխիքներ։ 
  • Իշխանական լիազորությունների ապակենտրոնացմանը զուգահեռ իրականացնել ֆինանսական ապակենտրոնացման գործընթաց (հնգամյա հեռանկարում համայնքային ֆինանսական ռեսուրսների ծավալը համախմբված բյուջեում՝ մինչև 15 %)։ 
  • Ապահովել համայնքների արդյունավետ և ներկայացուցչական կառավարումը, համամասնական ընտրակարգի պարագայում առանց կուսակցական ցուցակներում ընդգրկման բնակիչների ընտրվելու իրավունքը։ 
  • Համայնքային ծառայության համակարգը ամբողջապես ներդաշնակեցնել հանրային ծառայության համակարգի հետ, ապահովել համայնքային ծառայողների մասնագիտական առաջխաղացման և սոցիալական երաշխիքների ամբողջական իրացումը։ 
  • Ապահովել ընտրությունների ազատ, մրցակցային, արդար և կասկած չհարուցող բնույթը: 
  • Ապահովել առողջ ու անկաշկանդ քաղաքական մրցակցության միջավայր: 
  • Ապահովել ընտրությունների բազմազանությունը և իրական ընտրության հնարավորությունը: 
  • Ապահովել ընտրական օրենսդրության կանոնակարգումների որոշակիությունն ու կայունությունը։
  • Հանրային եւ մասնագիտական քննարկումների հիման վրա ձեւավորելու ենք առավել արդյունավետ աշխատող կառավարության կառուցվածք եւ պետական կառավարման համակարգ: Գործադիր իշխանությունը պետական եւ տեղական մակարդակով, լիարժեք հաշվետու ենք դարձնելու ժողովրդի ներկայացուցչական մարմիններին: 
  • Պետության կառավարմանն ու հանրային ծառայությանը հաղորդելու ենք նոր որակ՝ հիմնված պետականության ընկալման բարձր մակարդակի, պատասխա նատվության, պրոֆեսիոնալիզմի եւ արժանապատիվ վարձատրության վրա
  • Հանրային կյանքի տարբեր ոլորտներում արդյունավետ կօգտագործվի կանանց ներուժը։ Պետական կառավարման բոլոր մակարդակներում կանանց հավասարակշռված ներկայացվածության հասնելու նպատակով կորդեգրվի ազգային մեխանիզմ։ 
  • Հեշտ կիրառելի ենք դարձնելու մասնակցային եւ անմիջական ժողովրդավարության ինստիտուտների գործադրումը (հանրաքվե, համաժողովրդական հարցումներ եւ այլն)՝ որպես ժողովրդի անմիջական կամքի արտահայտման արդյունավետ միջոց։