ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես» logo
«Հայ Ազգային Կոնգրես»
Տնտեսական քաղաքականություն
  • Նպաստել եւ աջակցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջն ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներին վերաբերող համազործակցությանը։
  • «Միասնական Հայրենիք» կուսակցությունն, իր ստեղծման պահից ունի ընդգծված, գիտակցում և համոզված է, որ բաց լինելով աշխարհի առջեւ համգործակցության տարբեր ոլոչտներում, ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, պետք է առաջ շարժվենք Ռուսաստանի Դաշնության հետ, հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը՝ որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների։ 
  • ՀՀ արտաքին եւ նեքին քաղաքականության համտեքստում ՀՀ աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով՝ սեփական ավիափոխադրողների գոյությունը համարում ենք պարտադիր և իրատեսական։ Դրա համար գլխավոր նախապայմանը համապատասխան իրավական դաշտի ստեղծումն է։ Իրավական դաշտը պետք է հայկական ավիափոխադրողներին հնարավորություն տա բոլոր մրցակից ընկերությունների հետ գտնվել հավասարազոր մրցակցային պայմաններում, որոնք ամրագրված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության օրենքներում։ Գտնում ենք պարտադիր, քաղաքացիական ուղղաթիռների շահագործումն է, որոնք շատ շահութաբեր են և միջազգային շուկայում ունեն մեծ պահանջարկ՝ հատկապես հակահրդեհային գործունեության բնագավառում։
  • Նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության զարգացմանը, Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերության անշեղորեն հզորացմանը՝ հզորացնելով հայրենական ռազմարդյունաբերության ամբողջ համակարգը ստեղծել բազմահազար աշխատատեղեր։ Նպաստել եւ աջակցել հայոց պետության անվտանգության գլխավոր երաշխիքի ատոմային գիտության զարգացմանը, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության անընդհատ զարգացման, էներգետիկ անվտանգության եւ ազգային բանակի անընդհատ հզորացման հիմնասյունն է։
  • Հայաստանը պետք է ակտիվորեն հետապնդի համաշխարհային տնտեսական համակարգի մեջ ինտեգրացման քաղաքականություն, մասնակցի գլոբալ ու տարածաշրջանային նախագծերի իրականացմանը, զարգացնելով հաղորդակցման ուղիները եւ ընդգրկվելով խոշոր ենթակառուցվածքային ու արտադրական նախագծերի մեջ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բուլղարիայի եւ ԵՄ այլ երկրների, Միջին Արեւելքի երկրների հետ: Խիստ կարեւոր է նաեւ ներհանրապետական հաղորդակցման  ուղիների վերակազմավորումն անվտանգության ապահովման ու ռազմավարական բնույթի խնդիրների լուծման համար:
  • Հայաստանը պետք է շարունակի համագործակցությունը Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ազատական բարեփոխումների ապահովման եւ տնտեսական զարգացման ինստիտուտների ձեւավորման ու կայացման բնագավառում:
  • Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հմինադրամի եւ միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների աջակցությամբ, պետությունը պետք է մաքսիմալ ջանքեր գործադրի ներտնտեսական իրավիճակի, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանման, պետության ստանձնած ու հարաճող սոցիալական պարտավորությունների, ներդրումային ծրագրերի ու արտաքին պարտքի կառավարման օպտիմալ համամասնության ձեւավորման նպատակով:
  • Ազատականացնել արտաքին տնտեսական գործունեությունը և ՏՏ ոլորտների սպառողական հարաբերությունները, թեթևացնելով արժութային կարգավորման սահմանափակումները։ Օրենսդրորեն թույլ տալ, որ էլեկտրոնային առևտրում արտերկրից ընդունվող վճարումները կատարվեն արտարժույթներով` էապես կրճատելով դրամի փոխարկելիության կոմիսիոն գանձումները։