ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես» logo
«Հայ Ազգային Կոնգրես»
Զինված ուժեր և անվտանգություն
  • Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազագույնը երեք անգամ, բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ն Նախիջևանի, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանները պաշտպանող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր զորամասերի հրամանատարների, սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձը։
  • Անվտանգության այնպիսի քաղաքականության կենսագործում, որը բացառում է Հայաստանի ինքնիշխանության իրավունքի փոխանցումը, Օրենքով ամրագրում, որ Հայկական պետականության անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես Հայկական ազգային զինված ուժերի մենաշնորհն է, որը չի խոչընդոտի ռազմավարական դաշնակցի հետ կնքված պայմանագրերի եւ համաձայնությունների անշեղորեն կատարմանն ու զարգացմանը։
  • Պետք է նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ոուս դաշնակից-բարեկամ պետությունների Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը ինչպես ռազմավարական, այնպես էլ տնտեսական ոլորտներում՝
  • Մեր առաջնային գործն է լինելու անվտանգության վերականգնումը, տարածաշրջանային կայունության ապահովումը եւ ղարաբաղյան հակամարտության աստիճանական կարգավորումը, բոլոր հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։ Հետեւաբար, մեր քաղաքականությունը խարսխված է լինելու հետեւյալ ուղղությունների վրա:
  •  Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների օգնությամբ պետք է ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների (Confidence Building Measures) բանակցությունների մեջ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն  երկու պետությունների միջեւ վստահության բավարար պաշար՝ Զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար։ Կնքելով պայմանագիրը՝ հակամարտող կողմերը կստանձնեն ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու միջազգային պարտավորություն, կամրապնդեն հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ զորքերի  մանդատը, կվերացնեն հաղորդակցման  ու տրանսպորտի ուղիների գործածության բոլոր արգելանքները, կստեղծեն Արցախի ժողովրդի համար անվտանգ ապրելու, ինքնակառավարում իրականացնելու, տնտեսության զարգացման եւ միջազգային ներդրումների հնարավորություններ։ Զինված հակամարտության դադարեցման պայմանագրի հիման վրա խաղաղություն հաստատելուց հետո՝ պետք է սկսվի վստահության կառուցման միջոցառումների բանակցությունների երկրորդ, երկարաժամկետ փուլը, որի վերջնական նպատակը պետք է լինի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը, առաջին փուլում չլուծված մյուս վիճահարույց հարցերի կարգավորումը։
  • Խրախուսել գիտահետազոտական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համագործակցությունը եւ արդյունավետ միավորումների ստեղծումը։ Ստեղծվելիք Բարձրագույն տեխնոլոգիական խորհուրդը պետք է ստանձնի բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող ձեռնարկությունների, գիտական կազմակերպությունների, բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական կազմակերպությունների, բանակի կարիքների եւ զարգացման պահանջարկների համադրումը եւ համակարգումը։