Նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության զարգացմանը
Նպաստել եւ աջակցել հայոց պետության անվտանգության գլխավոր երաշխիքի ատոմային գիտության զարգացմանը, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության անընդհատ զարգացման, էներգետիկ անվտանգության եւ ազգային բանակի անընդհատ հզորացման հիմնասյունն է։
Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն հաստատությունների կրթությունը պետական արժեհամակարգի հիմնասյունն է, ուստի Հայաստանի Հանրապետությունում սերունդներ դաստիարակելու և կրթելու աոաքելություն իրականացնելու, ինչպես նաև կրթության որակն ու կրթության արդյունավետությունն անընդհատ բարձրացնելու պատասխանատվությունը բացառապես պետք է կրի Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։
Նպաստել ն աջակցություն ցուցաբերել նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների հայակենտրոն գործունեությանը։ Նպաստել և աջակցել հանրակրթական բոլոր դպրոցների մարզադահլիճների, ռազմագիտության, առաջին բժշկական օգնության դասարանների արդիականացմանը միջազգային չափորոշիչներով հաստատված գործիքակազմերի ներդրմամբ։
Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազազույնը երկու անգամ, բարձրացնել կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի ոլորտներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը։
Գիտությունը, կրթությունը եւ առողջապահությունը պետք է համընթաց լինեն տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին։ Անհրաժեշտ է գիտության եւ կրթության միջեւ ստեղծել ավելի սերտ ինստիտուցիոնալ կապ։ Պետք է խրախուսվի գիտահետազոտական գործունեության եւ դասավանդման համատեղումը` որպես գիտական արդյունքի կիրառելիության եւ կրթության որակի բարձրացման գործիք։
Առանցքային նշանակություն ունի գիտության, կրթության եւ առողջապահության տեխնոլոգիական արդիականացումը եւ համապատասխանեցումը ժամանակակից մարտահրավերներին։ Խնդիրը հնարավոր չէ լուծել առանց կրթության համակարգի արմատական փոփոխության, որի գլխավոր նպատակը պետք է դառնա համապատասխան մեծազանգված եւ որակյալ մարդկային կապիտալի ձեւավորումը, ինչպես նաեւ ժամանակակից կրթական ծրագրերի ներդրումը։ Այդ առումով առանցքային նշանակություն է ստանում դասախոսական եւ ուսուցչական մասնագիտական ռեսուրսի շեշտակի զարգացման, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես վերստեղծմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը «վերապատրաստողներ` վերապատրաստողների համար» ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հիման վրա։
Գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ–ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2 % աճի միտումով։ Սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ–ի առնվազն 1 տոկոսի չափով, գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ–ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2 % աճի միտումով, աստիճանաբար հասցնելով 3 տոկոսի, իսկ հանրակրթության, միջին եւ նախնական մասնագիտական կրթության ծախսերը` ՀՆԱ–ի 3 տոկոսի չափով։
Կրթության ոլորտում ապահովել ուսումնական հաստատությունն ընտրելու ազատություն՝ աստիճանաբար անցում կատարելով հավաստագրային ֆինանսավորման «գումարը հետեւում է սովորողին» սկզբունքով, պետության կողմից ֆինանսավորել ոչ թե բուժհիմնարկները, այլ քաղաքացիներին։
Ուսուցիչների, դասախոսների, առողջապահական համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համապատասխանեցման նպատակով իրականացնել մասնագետների լայնածավալ վերապատրաստումների պետական ծրագրեր եւ ներդնել գործունեության անհատական լիցենզավորման համակարգ։
Կրթություն և գիտություն
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն

«Հայ Ազգային Կոնգրես»