ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Տնտեսական քաղաքականություն
  • Նպաստել եւ աջակցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջն ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներին վերաբերող համազործակցությանը։
  • «Միասնական Հայրենիք» կուսակցությունն, իր ստեղծման պահից ունի ընդգծված, գիտակցում և համոզված է, որ բաց լինելով աշխարհի առջեւ համգործակցության տարբեր ոլոչտներում, ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, պետք է առաջ շարժվենք Ռուսաստանի Դաշնության հետ, հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը՝ որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների։ 
  • ՀՀ արտաքին եւ նեքին քաղաքականության համտեքստում ՀՀ աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով՝ սեփական ավիափոխադրողների գոյությունը համարում ենք պարտադիր և իրատեսական։ Դրա համար գլխավոր նախապայմանը համապատասխան իրավական դաշտի ստեղծումն է։ Իրավական դաշտը պետք է հայկական ավիափոխադրողներին հնարավորություն տա բոլոր մրցակից ընկերությունների հետ գտնվել հավասարազոր մրցակցային պայմաններում, որոնք ամրագրված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության օրենքներում։ Գտնում ենք պարտադիր, քաղաքացիական ուղղաթիռների շահագործումն է, որոնք շատ շահութաբեր են և միջազգային շուկայում ունեն մեծ պահանջարկ՝ հատկապես հակահրդեհային գործունեության բնագավառում։
  • Նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության զարգացմանը, Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերության անշեղորեն հզորացմանը՝ հզորացնելով հայրենական ռազմարդյունաբերության ամբողջ համակարգը ստեղծել բազմահազար աշխատատեղեր։ Նպաստել եւ աջակցել հայոց պետության անվտանգության գլխավոր երաշխիքի ատոմային գիտության զարգացմանը, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության անընդհատ զարգացման, էներգետիկ անվտանգության եւ ազգային բանակի անընդհատ հզորացման հիմնասյունն է։
  • Տնտեսական հնարավորությունների ընդլայնումը և դրանց հավասար հասանելիության ապահովումը,
  • Մարդու ներքին կարողությունների զարգացման և իրացման միջոցով միջին խավի բարեկեցության աճն ու աղքատության կրճատումը։

Մինչև 2026 թվականը մեր թիրախներն են՝

  • ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%),
  • մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 4269 ԱՄՆ դոլարից դարձնել նվազագույնը 5900 ԱՄՆ դոլար,
  • պետական աշխատավարձի ֆոնդը հասցնել ՀՆԱ-ի 25%-ի՝ ներկայիս 16%-ի փոխարեն,
  • գործազրկությունը իջեցնել 10%-ից ցածր,
  • աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել,
  • կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել առնվազն 61,000 դրամ,
  • նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ,
  • նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից դարձնել առնվազն 85,000 դրամ,
  • միջին աշխատավարձը 190,000 դրամից դարձնել 300,000 դրամ,
  • հաշմանդամություն ունեցող անձանց թոշակները 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի համար 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ,
  • զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի համար դրաձնել 55,000 դրամ, 2-րդ խմբի համար՝ 42,000 դրամ, 3-րդ խմբի համար՝ 37,000 դրամ։
  • Ապահովելու ենք ներդրումների ծավալի զգալի աճ։
    Մասնավորապես ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է նվազ լինի 25%-ից: 
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը ապահովելու ենք նոր գիտելիքի, կառավարման հմտությունների և արտաքին գործարար կապերի միջոցով: 
  • Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով անհրաժեշտ է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի 6% հարաբերակցություն:
  • Իրականացնելու ենք կառուցվածքային բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային, ֆինանսական ու կապիտալի շուկայի, աշխատաշուկայի, ներդրումային ու գործարար միջավայրի, մրցակցության պաշտպանության, արտաքին առևտրի և այլ ուղղություններով՝ նպատակ ունենալով առավելագույնս խրախուսել ներքին և օտարերկրյա մասնավոր ներդրումները, բարձրացնել վերջիններիս արդյունավետությունը:
  • Բարձրացնելու ենք արտադրողականությունը։
  • Միայն ներդրումների և զբաղվածության աճը չի կարող լինել կայուն տնտեսական զարգացման հիմք: Մրցունակության երկարաժամկետ աճի և պահպանման նպատակով անհրաժեշտ է լինելու զգալիորեն բարձրացնել կապիտալի և աշխատանքի արտադրողականությունը: Թիրախավորելու ենք համախառն գործոնային արտադրողականության տարեկան առնվազն 5% աճ: Այս նպատակով գործարկելու ենք աջակցության համալիր փաթեթներ՝ խրախուսելով տեխնոլոգիական վերազինումը և աշխատուժի կարողությունների զարգացումը:
  • Բարձրացնելու ենք զբաղվածությունը և տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշիռը։
  • Տնտեսական աճն առանց քաղաքացիների լայն ներգրավվածության ոչ միայն չի լինի ներառական, այլև պարզապես չի կարող տեղի ունենալ: Առանց տնտեսապես ակտիվ քաղաքացիների տեսակարար կշռի աճի զգալի հնարավոր չէ տնտեսական աճի թիրախի ապահովումը: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է լինելու բնակչության շարժունակության ապահովումը, ստեղծարար կարողությունների զարգացումն ու իրացումը, ինչպես նաև տնտեսական կյանքում կանանց մասնակցության մեծացումը: Առավել ևս հետճգնաժամային պայմաններում կանանց ցածր ներգրավվածությունը տնտեսական կյանքում անթույլատրելի շռայլություն է: Կառավարությունը մշակելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հատկապես կանանց ստեղծարար ու գործարար ներուժի զարգացմանն ու իրացմանը միտված քաղաքականությունների և աջակցության միջոցառումների փաթեթներ: