Նպաստել և աջակցել բնության պահպանմանը, բնապահպանական գործունեությանը՝ առաջնորդվելով բնության մասն ենք սկզբունքով։ Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը և նրա մաս կազմող բոլոր կենսաբանական օրգանիզմները, արարածները և տարրերը մեր մշտական հոգածության և պաշտպանության կարիքն ունեն։ Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հանդեպ։ Մարդը և մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարերը պետք է ապրեն ներդաշնակության, փոխօգնության և հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով։
Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը:
Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:
Կարևորում ենք նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը:
Անել ամեն ինչ արդյունավետ կառավարելու համար ՀՀ ջրային ռեսուրսները՝ կառուցել ջրամբարներ, օգտագործելով գերժամանակակից տեխնոլոգիաներ հնարավորին չափ խնայողաբար օգտագործել ջուրը): 5. Հատուկ ուշադրություն դարձնել անտառների պահպանմանը և նոր կանաչապատ տարածքների ստեղծմանը:
Բնապահպանություն
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
Նպաստել և աջակցել բնության պահպանմանը, բնապահպանական գործունեությանը՝ առաջնորդվելով բնության մասն ենք սկզբունքով։ Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը և նրա մաս կազմող բոլոր կենսաբանական օրգանիզմները, արարածները և տարրերը մեր մշտական հոգածության և պաշտպանության կարիքն ունեն։ Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հանդեպ։ Մարդը և մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարերը պետք է ապրեն ներդաշնակության, փոխօգնության և հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն