Նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության զարգացմանը
Նպաստել եւ աջակցել հայոց պետության անվտանգության գլխավոր երաշխիքի ատոմային գիտության զարգացմանը, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության անընդհատ զարգացման, էներգետիկ անվտանգության եւ ազգային բանակի անընդհատ հզորացման հիմնասյունն է։
Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն հաստատությունների կրթությունը պետական արժեհամակարգի հիմնասյունն է, ուստի Հայաստանի Հանրապետությունում սերունդներ դաստիարակելու և կրթելու աոաքելություն իրականացնելու, ինչպես նաև կրթության որակն ու կրթության արդյունավետությունն անընդհատ բարձրացնելու պատասխանատվությունը բացառապես պետք է կրի Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։
Նպաստել ն աջակցություն ցուցաբերել նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների հայակենտրոն գործունեությանը։ Նպաստել և աջակցել հանրակրթական բոլոր դպրոցների մարզադահլիճների, ռազմագիտության, առաջին բժշկական օգնության դասարանների արդիականացմանը միջազգային չափորոշիչներով հաստատված գործիքակազմերի ներդրմամբ։
Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազազույնը երկու անգամ, բարձրացնել կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի ոլորտներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը։
Հանրակրթական ուսուցողական ծրագրերը մշակել ազգային գիտակցության, անալիտիկ մտածողության, ռազմական նախնական պատրաստվածության հենասյուներով: Հանրակրթական ծրագրերը կվերանայվեն և հատուկ ուշադրություն կդարձվեն բնական գիտություններին և նման ուղղվածության կրթօջախների ստեղծմանը:
Հանրակրթական հաստատություններում կրթության որակի բարելավում՝ դասագրքերի որակի բարձրացմամբ, կրթության ազգային չափորոշիչներին համապատասխանեցմամբ, դասարաններում աշակերտների թվի կրճատմամբ և ուսուցիչների թվի ավելացմամբ։
Ապահովել լրացուցիչ մեխանիզմներ բուհերի անկախությունը ապահովելու համար:
Դպրոցներում պետք է գործեն կառավարման խորհուրդներ, որոնք կմեծացնեն դպրոց-ծնող կապը:
Համալսարանական ծրագրերը պետք է համապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին՝ փոփոխելով իրենց ուղենիշը տեսությունից դեպի հմտություններ: Պետք է ներդնել վարձատրվող աշխատանքային պրակտիկայի ինստիտուտը, որը կապահովի ոչ միայն ուսանողների մասնագիտական պատրաստվածության աճ, այլև կօգնի մշտապես պահել նորարարական մթնոլորտ ընկերություններում՝ ապահովելով նաև ուսանողների ճկուն գրաֆիկ դասընթացներին հաճախելու համար:
Կրթություն և գիտություն
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն

Հանրապետություն կուսակցություն