Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում բնակչության համար ստեղծել առանձնահատուկ պայմաններ առողջ ապրելակերպով զբաղվելու համար նպաստել առողջ ապրելակերպով ապրելու գորընթացի ներդրամնն ու զարգացմանը։
Կորոնավիրուսային համավարակի պայմաններում պետությունը պետք է ժամանակին և հասցեական բժշկական օգնություն տրամադրի մեր հայրենակիցներին ինչպես ստացիոնար, այնպես էլ տնային բուժման պայմաններում: Բուժօգնությունը, սկսած թեստավորումից մինչև անհրաժեշտ բուժման գործընթացի ավարտը, պետք է իրականացվի պետական բյուջեի միջոցների հաշվին:
Անհրաժեշտ է վերանայել նաև առողջապահության ոլորտում պետական պատվերի տրամադրման կարգը. զինծառայողներին, Արցախյան պատերազմում զոհվածների, անհետկորածների, պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց ընտանիքներին, սոցիալապես անապահով խավերին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք բժշկական հավատարմագրումը: Պետական պատվերի համակարգն ամբողջապես պետք է հավատարմագրել:
Բժշկական որակի գնահատման և վերահսկման համակարգի ներդնում, բժշկական կազմակերպությունների օրենդրական դասակարգում և դրա հիմքով բժշկական կազմակերպությունների ֆինանսավորման նոր և արդարացի մոտեցումների կիրառում։
Բուժաշխատողների մասին ՀՀ օրենքի ստեղծում՝ բուժաշխատողների սոցիալական, իրավական և մասնագիտական երաշխիքների համակարգերի ընդգրկմամբ, այդ թվում բուժաշխատողի մասնագիտական գործունեության ռիսկի ապահովագրության համակարգի մեկնարկով։
Առողջապահություն
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում բնակչության համար ստեղծել առանձնահատուկ պայմաններ առողջ ապրելակերպով զբաղվելու համար նպաստել առողջ ապրելակերպով ապրելու գորընթացի ներդրամնն ու զարգացմանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն