Նպաստել և աջակցել գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությանը և գյուղապահպանությանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պետք է վերաբացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
Պետությունը պարտավոր է ապահովել այն ապրանքների և գյուղմթերքների անխափան իրացումը, որոնք ունեն բարձր սպառողական պահանջարկ և ընդհանուր առմամբ ներառված են ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակում:
Անհրաժեշտ է մշակել, ինչպես նաև իրականացնել արտահանման համալիր խթանման պետական հատուկ ծրագիր, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում և համայնքում պետք է ձևավորվեն ապրանքների, գյուղմթերքների ընդունման և մթերման ժամանակակից կայաններ՝ հագեցած տարայավորման, փաթեթավորման սարքավորումներով, սառնարանային և պահեստային տնտեսություններով:
Ապրանք արտադրողը պետք է համոզված լինի, որ մենք ունենք ապրանքների իրացումն ապահովող իրական համակարգ: Համապատասխան զարգացման ծրագրեր պետք է մշակվեն Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերի համար:
Գյուղատնտեսություն
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
Նպաստել և աջակցել գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությանը և գյուղապահպանությանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն