ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
  • Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազագույնը երեք անգամ, բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ն Նախիջևանի, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանները պաշտպանող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր զորամասերի հրամանատարների, սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձը։
  • Անվտանգության այնպիսի քաղաքականության կենսագործում, որը բացառում է Հայաստանի ինքնիշխանության իրավունքի փոխանցումը, Օրենքով ամրագրում, որ Հայկական պետականության անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես Հայկական ազգային զինված ուժերի մենաշնորհն է, որը չի խոչընդոտի ռազմավարական դաշնակցի հետ կնքված պայմանագրերի եւ համաձայնությունների անշեղորեն կատարմանն ու զարգացմանը։
  • Պետք է նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ոուս դաշնակից-բարեկամ պետությունների Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը ինչպես ռազմավարական, այնպես էլ տնտեսական ոլորտներում՝
  • Հայաստանը մոտ ապագայում իր ռազմական,  ֆինանսական, ժողովրդագրական և այլ ցուցանիշներով մեծապես զիջելու է իր հավանական հակառակորդներ հանդիսացող Ադրբեջանին և Թուրքիային: Ուստի մեր ռազմավարությունը պիտի լինի դիվանագիտական ճանապարհով հնարավորինս հեռացնել պատերազմի վտանգը, իսկ որպես ռազմական խնդիր դնել «անընդունելի վնասի» քաղաքականությունը:
  • ՀՀ ԶՈՒ-ն դուրս բերել զուտ պաշտպանական ձևաչափից և այն օժտել նաև հարձակողական օպերացիաների պատրաստ գործիքակազմով: 
  • ՀՀ Զինված ուժերը պետք է դուրս գան ԽՍՀՄ-ՌԴ բանակաշինության մոդելից և մշակեն ու կյանքի կոչեն յուրային բացառիկ բանակաշինության մոդելը՝ ղեկավարվելով առկա մարտահրավերներով, սեփական փորձով և այն սկզբունքով, որ մենք կարող ենք ագրեսիայի ենթարկվել և պատերազմել մի քանի հակառակորդի դեմ երկու և ավելի ճակատներով: 
  • Ավելացնել է ՀՀ մոբիլիզացիոն ռեսուրսի դերը երկրի պաշտպանության հարցում: 
  • Լուծարել զինվորական կոմիսարների ինստիտուտը, որի հիմքի վրա կստեղծվի ռեզերվիստների ինստիտուտ, ինչը նախատեսում է տարվա կտրվածքով ակտիվ զորահավաքների և վարժանքների կազմակերպում, ընդ որում պետությունը օրենսդրորեն սահմանում է ռեզերվիստների սոցիալական ապահովումը: 
  • Երկրի ամբողջ տարածքը՝ սահմանամերձ տարածքներից մինչև կենտրոնական շրջաններ կահավորել  և կազմակերպել այնպես,  որ ընդունակ լինեն արդյունավետ պաշտպանություն իրականացնել հակառակորդի ցանկացած խորության ճեղքման դեպքում՝ մաշելով հարվածի ուժգնությունը։
  • Սահմանամերձ գոտին կահավորեկ քողարկված բազաներով, թունելներով, հողային պատնեշներով։ Ինժեներական զորքերը պետք է ունենան առանձնակի կարգավիճակ և ստրատեգիական նշանակություն։ 
  • Կառուցվածքային և հայեցակարգային փոփոխությունների միջոցով մեծացնել  ճկունությունը, արագությունը և միասնականությունը զորքերի կառավարման գործընթացում: 
  • Նախապատվությունը տալով տեղական գիտական մտքին, բայց չբացառելով օտարերկրյա տեխնոլոգիաները՝ զինված ուժերը  համալրել արդիական սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ինչպես նաև կապի և ավտոմատ կառավարման նորագույն համակարգերով: Ռազմագերների,  սոցիոլոգների, հոգեբանների և այլ մասնագետների համակարգված աշխատանքով պետք է մշտադիտարկվի բանակի վիճակը, առաջարկվի զարգացման նորարարական լուծումներ:  
  • Շեշտադրել  ժամանակակից ռազմավարական և օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարքերի,  ռազմական ավիացիայի, ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման,  հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վրա:  Հրետանային և ավիացիոն միջոցների, զենիթահրթիռային համալիրների,  նորագույն ՀՕՊ համակարգերի ձեռքբերմամբ երաշխավորելու ենք յուրային օդուժի գերիշխանությունը: 
  • Առանձնակի խնդիր է դրվելու մոբիլ հարվածային ստորաբաժանումների և նոր ավտոպարկի ձևավորման ուղղությամբ։ 
  • Ուսումնասիրել միջազգային ռազմարդյունաբերական առաջարկները,  գործընկերների հետ խորացնել ճկուն հարաբերություններ։
  • միաժամանակ մեծացնելով ռազմարդյունաբերական համակարգի դերն ու նշանակությունը, ընդգրկելով ո՛չ միայն ռազմական նշանակության ինստիտուտները, այլև խոշոր ձեռնարկությունները, մասնավոր ընկերությունները։
  • Խթանել ռազմարդյունաբերության զարգացումը՝ այն համալրելով բարձրակարգ մասնագետներով, կենտրոնանալով ո՛չ միայն 
  • արտասահմանյան արտադրության ՍՌՏ ձեռք բերելու, այլև տեղական արդիական արտադրության վրա: 
  • Ստեղծել ռազմամթերքի, ռազմարդյունաբերության, կրկնակի տնտեսական նշանակության ապրանքների ձեռքբերման, մշակման և հետազոտման առանձին ճկուն համակարգ։ 
  • Սպառազինության դիվերսիֆիկացիայի գործընթացում հաշվի առնել, որ անձնակազմը տիրապետում է առավելապես ԽՍՀՄ-ՌԴ արտադրության
  • զինատեսակներին և ծախսերի արդյունավետությունը գնահատելիս հաշվի առնել վերապատրաստման և կրթության ծախսերը։ 
  • բարձրացնել սպայական և շարքային կազմի բարոյահոգեբանական վիճակը՝ ընդգրկելով ո՛չ միայն զինված ուժերի հնարավորությունները, այլև տարբեր ոլորտային հասարակական կազմակերպություններ՝ ինչպիսին են տարբեր ռազմամարզական ակումբները։ 
  • Վերանայել ներքին կանոնադրությունները՝ դրանք դարձնելով առավել արդիական և կիրառելի: 
  • Ուսումնասիրել և ներդնել հասարակական միավորումների համակարգը պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության ոլորտում։
  • Ստեղծել քաղաքացիական պաշտպանության և անվտանգության միասնական համակարգ։ 
  • Շեշտադրել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ներգրավման ուղղությունը։ 
  • Ներգրավել արտերկրում ծնված մեր այն հայրենակիցներին ովքեր այնտեղ անցել են զինվորական ծառայություն, նախատեսել օրենսդրական մեխանիզմներ որոնք նրանց թույլ կտան հավասար հիմունքներով ծառայել ՀՀ ԶՈՒ-ում, ինչպես նաև վերապատրաստել ռեզերվիստներին: 
  • Առաջնահերթ ձեռք բերել ազդանշանային և տեսանկարահանման համակարգեր՝ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի արագ հայնաբերման և ոչնչացման նպատակով,
  • Ստեղծել արագ արձագանքման, հատուկ գործողությունների ստորաբաժանումներ՝ դրանք սպառազինելով ժամանակակից զինատեսակներով և ռազմական տեխնիկայով, համագործակցել ճանապարհաշինարարական ընկերությունների հետ,  կատարելագործել ճանապարհային ցանցը՝ ԶՈւ տեղաշարժերի համար ստեղծելով բարենպաստ պայմաններ։
  • Սահմանապահ գյուղերում ուսումնասիրել յուրաքանչյուր ընտանիքի ակոսավոր հրացաններ տրամադրելու հնարավորությունը՝ վերահսկողությունը դնելով ոստիկանության վրա: 
  • Համագործակցել գործընկեր հատուկ ծառայությունների հետ՝ նրանց փորձը և մեթոդաբանությունը փոխառելու և ադապտացնելու ուղղությամբ։ Միաժամանակ ծառայողների ցանկությամբ պետությունը հոգալու է ծառայողի կրթության կարիքները այլ ոլորտների գիտելիքներ ձեռք բերելու ուղղությամբ։