Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը:
Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:
Կարևորում ենք նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը:
Անել ամեն ինչ արդյունավետ կառավարելու համար ՀՀ ջրային ռեսուրսները՝ կառուցել ջրամբարներ, օգտագործելով գերժամանակակից տեխնոլոգիաներ հնարավորին չափ խնայողաբար օգտագործել ջուրը): 5. Հատուկ ուշադրություն դարձնել անտառների պահպանմանը և նոր կանաչապատ տարածքների ստեղծմանը:
Կատարելագործելու ենք ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգը, ստեղծելու ենք քիմիական նյութերի անվտանգ կառավարման համակարգ։
Ներդնելու ենք ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգ: Ջրային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ օգտագործումը և որակի բարձրացումը լինելու են այս ոլորտի առաջնահերթությունները:
Շարունակելու ենք Սևանա լճի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանմանը, վերականգնմանը, վերարտադրմանը, բնականոն զարգացմանը և խելամիտ օգտագործմանը, աղտոտվածության նվազեցմանը և ապա` լճի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Կատարելու ենք օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխություններ, որոնք հասցված վնասի պատշաճ փոխհատուցումից բացի ուղղված կլինեն այդ վնասի հնարավորինս կանխարգելմանը, մեղմմանը և ի վերջո, չեզոքացմանը:
Ընդունելու և գործարկելու ենք կանաչ տնտեսության ներդրման, էկոլոգիական և բնական ռեսուրսների, այդ թվում նաև հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռազմավարություն:
Վերանայելու ենք բնապահպանական հարկի դրույքաչափերը, որի հաշվարկման հիմքում ընկած է լինելու շրջակա միջավայրին և դրա առանձին բաղադրիչներին հասցված վնասի համարժեք փոխհատուցման սկզբունքը:
Վերանայելու ենք մետաղական օգտակար հանածոների հարկման շեմը, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվարկման մեխանիզմը:
Ներդնելու ենք շրջակա միջավայրի միասնական մշտադիտարկման և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր: Բարձրացնելու ենք հանրային իրազեկվածությունը:
Ապահովելու ենք սերտ համագործակցություն ակադեմիական, գիտական և նորարարական տեխնոլոգիաների ոլորտների և Շրջակա միջավայրի նախարարության միջև:
Բնապահպանություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն