Գյուղատնտեսական ոլորտում ապահովագրության համակարգի ներդրում։
«Կանաչ» տնտեսության զարգացում, էկո ոլորտում ներդրումների խրախուսում, արտոնությունների տրամադրում։
Գյուղատնտեսության ոլորտում ագրո-արդյունաբերական կլաստերների ձևավորում, ստանդարտացման համակարգերի ներդրում։ «Հողից մինչև վաճառասրահ» սկզբունքի կիրառում, արդիական տեխնոլոգիաների ներդրում։
Գյուղատնտեսական փոքր արտադրությունների խրախուսում, մասնավորապես՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։
Արտադրության ոլորտում ներգրավված ՓՄՁ ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրում։ ՓՄՁ արտահանող ընկերություններին աջակցության տրամադրում՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և այլ գործիքների միջոցով։
Գյուղմթերք վերամշակող գործարանների արտադրական հզորությունների հիմքի վրա տարածաշրջանային գյուղատնտեսական կլաստերների ստեղծում։ Կլաստերի շրջանակներում իրականացվելու է գյուղատնտեսական մթերքների արտադրության շղթայի բոլոր մասնակիցների համագործակցությունը «հողից մինչև վաճառասրահ» սկզբունքով։
Կլաստերի շրջանակներում համագործակցելու են հիմնականում տարածաշրջանի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությունը և Գյուղմթերք վերամշակող գործարանները։
Արդիական տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և կձևավորի գյուղատնտեսության զարգացման համար նոր Էկոհամակարգ (միջավայր), որտեղ արտադրական շղթայի բոլոր մասնակիցները աշխատելու են մեկ միասնական արդյունքի վրա։ Այն է՝ գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետ մշակումն և սպառումն է։
Յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնելու ենք 1000 հեկտարով:
Ներդնելու ենք տնկանյութի հավաստագրման համակարգը:
Մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը ներդրված կլինի մինչև 2023 թվականը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը:
Առաջիկա տարիներին շարունակելու ենք սուբսիդավորել ապահովագրավճարի 50-60%-ը:
Ընդլայնելու ենք նաև ապահովագրվող ռիսկերի ցանկը, ինչպես նաև ներդնելու ենք կենդանիների ապահովագրություն, որտեղ ֆինանասական բեռի մի զգալի մասը պետությունը կվերցնի իր վրա:
Ընդլայնելու ենք գյուղատնտեսական ապահովագրության աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը:
Շարունակելու ենք սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի՝ 0-5% տոկոսադրույքով ֆինանսական ռեսուրսներ և հնարավորություն ենք տալու վարկերը մարել արտոնյալ ժամկետի ավարտից հետո:
Արդիանականացնելու ենք ոռոգման համակարգերի 50%-ը՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ավարտին ենք հասցնելու ու կառուցելու ենք նոր ջրավազաններ/ջրամբարներ:
5 տարի ժամկետով ամբողջությամբ փոխհատուցելու ենք ոռոգման ջրի վարձավճարը մինչև 3 հեկտար հողատարածքներում կաթիլային և/կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերի ներդրման դեպքում:
Շարունակելու ենք գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնել առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով:
Ներդնելու ենք գյուղատնտեսական տեխնիկայով ծառայությունների մատուցման համակարգը։
Սուբսիդավորվող վարկային ծրագրերի միջոցով խթանելու ենք բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը և օրգանական գյուղատնտեսությունը, որը արտաքին շուկայում ունի մեծ պահանջարկ և բարձր գին:
Մշակող արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը գալիք 5 տարիների ընթացքում տրամադրելու ենք 80 մլրդ դրամ:
Մինչև 70%-ով սուբսիդավորելու ենք բարձրորակ գարնանացանի և աշնանացանի սերմերի ձեռքբերումը:
Շարունակելու ենք վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը:
Թվային և ճշգրիտ գյուղատնտեսությունը պետք է դառնա մեր ընդհանուր գյուղատնտեսության բաղկացուցիչ մաս:
Ներդնելու ենք կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը և օժանդակելու ենք տոհմային գործի բարելավմանը:
Շարունակելու ենք տրամադրել մատչելի ֆինանսական ռեսուրսներ անասնապահությանը՝ կառուցելու անասնաշենքեր, ձեռք բերելու կենդանիներ, մասնավորապես՝ տոհմային կենդանիներ, անասնակեր:
Կաթի և կաթնամթերքի արտադրության և վերամշակման, ինչպես նաև սպանդանոցների կառուցման համար շարունակելու ենք ագրոպարենային ոլորտի սարքավորումների տրամադրման լիզինգի ծրագիրը:
Բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումները շարունակաբար լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Խթանելու ենք անասնաբուժության որակյալ ծառայությունների մատուցումը նաև մասնավոր ոլորտում:
Սուբսիդավորվող վարկային և լիզինգային ծրագրերի շրջանակներում աջակցելու ենք ագրովերամշակողներին՝ արտադրական կարողությունները հզորացնելու, նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և մթերումները արդյունավետ կազմակերպելու համար։ Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրից կարող են օգտվել նաև սառնարանային, պահեստային, ջերմատնային տնտեսությունները, սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողները։
Խթանելու ենք տեղական սերմնաբուծությունը՝ աստիճանաբար հասնելով ինքնաբավության։
Հասցեական աջակցություն ենք ցուցաբերելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու և վերապապատրաստելու համար:
Գյուղատնտեսություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն