Կնախատեսվի Սյունիքի մարզում ռուսական նոր ռազմակայանի կայազորի տեղակայում, որը կապահովի Արցախում գտնվող խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, կերաշխավորի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների անվտանգությունը:
ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից պետք է լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, միջազգային իրավունքի այլ իրավախախտումների համար միջազգային իրավական և անհրաժեշտ քաղաքական գործընթացների նախաձեռնումը և դրանց հետևողականորեն՝ մինչև տրամաբանական ավարտ հասցնելը։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կենսագործում՝ «Անկախացում֊Միացում» կամ «Միացում» ճանապարհով: Ինքնորոշման իրավունքի կենսագործման և Արցախյան հակամարտության հայանպաստ լուծման համար անհրաժեշտ միջազգային իրավական գործիքների կիրառում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների վերականգնում և Արցախի շահերի պատշաճ ներկայացում:
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում:
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունների ներդաշնակեցում: Հայաստանի և Արցախի սոցիալ տնտեսական միջավայրի, ենթակառուցվածքների ամբողջական ինտեգրացիա։ Արցախի բնակչության քանակի շարունակական ավելացում։
Միջազգային իրավասու կազմակերպություններում ու վեհաժողովներում հայանպաստ բանաձևերի ընդունմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների կատարում: Միջազգային մակարդակով ազդեցիկ պետությունների և կազմակերպությունների մոտ Արցախի հարցով հայանպաստ դիրքորոշում ձևավորելունն ուղղված անհրաժեշտ իրավական, դատական, գիտական միջոցառումների իրականացում։
Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության դեմ միջազգային իրավական (դատական) գործընթացների զարգացում:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ ագրեսիայի շրջանակներում ներգրաված վարձկանների հիմքով նրանց դեմ միջազգային իրավական (դատական) գործընթացների նախաձեռնում: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչության ֆինանսավորման հիմքով նրանց դեմ միջազգային իրավական (դատական) գործընթացների նախաձեռնում:
ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից պետք է լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, միջազգային իրավունքի այլ իրավախախտումների համար միջազգային իրավական և անհրաժեշտ քաղաքական գործընթացների նախաձեռնումը և դրանց հետևողականորեն՝ մինչև տրամաբանական ավարտ հասցնելը:
Մեղրի-Իրան-Արցախ մշակութային հանգույցի ձևավորում։ Արցախում և Հայաստանի մարզերում պետք է ստեղծվեն տարածաշրջանային համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք ապահովելու են կապը գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ։
Արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ առաջնայնությունը համարում ենք Արցախի հարցի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ձգտելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը, անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների մշակմանը:
Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ինքնորոշման իրավունքի գերակայությամբ։
Ելնելով Արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակից՝ պետք է հստակեցնել ռազմավարական գործընկերային փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական, մարդասիրական ոլորտներում:
«Հանրապետություն» կուսակցությունը կողմ է դիֆերսիֆիկացված արտաքին քաղաքականությանը, որ կենսական է Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների այլընտրանքային ուղիների ձևավորումը «Հանրապետություն» կուսակցությունը գերակա է համարում առաջիկա տարիների համար։
Արցախ
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Հանրապետություն կուսակցություն