Հետևողական աշխատանքի արդյունքում հասնել նրան, որ աշխարհում ապրող միլիոնավոր հայերն իրենց նույնականացնեն հայկական պետության հետ:
Ներդնել ի շահ պետականության՝ Սփյուռքի մարդկային և մտավոր ներուժի օգտագործման գործուն կառուցակարգեր։ Ֆինանսական աջակցությունից առավել Հայաստանի համար կարևոր է Սփյուքի մարդկային ու մտավոր ներուժը:
Հայաստանի քաղաքական և տնտեսական արդիականացման գործում մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող են ունենալ վճռորոշ ազդեցություն իրենց բոլոր ռեսուրսներով, կուտակած փորձի փոխանակմամբ, նորարարական գաղափարներով և ուղղակի մասնակցությամբ:
Սփյուռքի ներկայացուցիչներին տրամադրել իրավական կարգավիճակ՝:
Սփյուռքահայերի համար սահմանել պետական կառավարմանը և որոշումների կայացմանը մասնակցելու աստիճաններ՝ որոշ դեպքերում ընդհուպ մինչև ընտրական իրավունք։
Հստակ և թափանցիկորեն վերահսկել սփյուռքի հետ աշխատանքի գործընթացը ամբողջ աշխարհում։
Սփյուռքը՝ որպես ներդրումների և մարդկային ռեսուրսների մշտական աղբյուր։
Սփյուռքը՝ որպես հայկական շահերի ուղղությամբ աշխատանք տանող փափուկ ուժ։
Ստեղծել մեկ միասնական կառույց, որը կապող օղակ կհանդիսանա Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև:
Լրջագույն խնդիր է հանդիսանում Սփյուռքում հայ մարդու ինքնության պահպանումը և այդ առումով պահանջվում է ՀՀ կողմից արդյունավետ հայեցակարգի մշակում և վերջինիս հետևողական իրականացում։
Հայաստանը պետք է դառնա ողջ հայության միավորման, մեր հավաքական կարողությունների ու ներուժի իրացման կենտրոն: Մենք անելու ենք առավելագույնը՝ Սփյուռք-հայրենիք համատեղ օրակարգի մշակման և հայրենաշինության գործում Սփյուռքի առավել ակտիվ ներգրավման ու մասնակցության ապահովման համար:
Սփյուռք
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն