«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Հարկային և մաքսային քաղաքականություն
  • Հարկային ու մաքսային օրենսդրության պարզեցում և հարկային օրենսգրքին  սահմանադրական օրենքի կարգավիճակի տրամադրում։ 
  • Հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն արդյունավետ և ունենան ստվերային տնտեսության կրճատման և գործարար միջավայրի բարելավման համար անհրաժեշտ կարողություններ: Հարկային և մաքսային վարչարարության իրականացման արդյունքում պետք է ապահովվի հարկային եկամուտների կայունությունը: 
  • Անհրաժեշտ է աստիճանաբար անցում կատարել պատժողական քաղաքականությունից դեպի գործընկերային հարաբերությունների հաստատում հարկատուի հետ` պահպանելով չարամիտ կարգազանցություն դրսևորող հարկատուների նկատմամբ վարչական ներգործության անհրաժեշտ գործիքակազմը: 
  • Հարկային քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է շարունակաբար և հետևողականորեն կրճատել ստվերը, նվազագույնի հասցնել ստվերային աշխատավարձների վճարման արատավոր պրակտիկան, վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները: 
  • Ազատ տնտեսական տարածքների բնագավառում քաղաքականության որակական փոփոխություն և նման տարածքների զարգացում։
  • Հարկային, մաքսային վարչարարության և ընդհանրապես՝ պետություն֊ մասնավոր հատված ընդհանուր վարչարարության պարզեցում։
  • Ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու համար ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։ 
  •  Սահմանելու ենք բազային եկամուտի շեմ և հետևողականորեն ձգտելու ենք դրա ապահովմանը: 
  • Առողջապահության, սոցիալական ապահովության ու աջակցության, կրթության,  մշակույթի, գիտության և հարկային բնագավառներում պետական գործառույթները արդյունավետ կազմակերպելու համար ներդնելու ենք էլեկտրոնային վճարահաշվարկային (հսկելու, վերլուծելու, համադրելու հնարավորությամբ օժտված)  համակարգ, որի միջոցով կիրացվեն պետական բյուջեից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերը: Այս նպատակով նախատեսվում է սահմանափակ գործածություն ունեցող ներկայիս սոցիալական քարտերը փոխարինել անվանական ծածկագրեր ունեցող էլեկտրոնային գործառնական քարտերով, որոնք կսպասարկվեն ՀՀ տարածքում գործող տնտեսվարող կազմակերպություններում: 
  • Բարեփոխումների արդյունքում հասնելու ենք հարկերի արդյունավետ հավաքագրման և տնտեսվարողի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման:  
  • Հնարավորինս խուսափելով արտադրության միջոցների հարկումից՝ հնարավորինս շեշտադրելու ենք փայաբաժինների, խնայողությունների և շքեղությունների հարկումը:
  • ՊՆ և անվտանգության կարիքների համար պատվերներ իրականացնող ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և անձանց ազատել,  ԱԱՀ-ից, մաքսատուրքից, մաքսավճարից, շահութահարկից,  շրջանառության հարկից: 
  • Ռազմակիրառական ուսումնասիրություններով զբաղվող անձանց համար սահմանել հարկային արձակուրդի ռեժիմ:  
  • Վերանայել պետական գնումների ընթացակարգերը, բարենպաստ մրցակցային պայմաններ ստեղծել մասնակից տեղական ընկերությունների համար: 
  • Խրախուսել երկակի նշանակության հոսքագծերի ներդրումը  Տեղական արտադրության զենք, զինամթերք գնելու դեպքում սահմանել եկամտահարկի վերադարձ: 
  • Ցածր եկամուտ ունեցողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով, ձգտելու ենք հարկման անհատական    մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից,  խնամքի տակ գտնվող անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։
  • Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար մասնաբաժին կկուտակվի։ 

  • Աշխատանքային հարաբերություններին նոր որակ ենք հաղորդելու։