«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Կրթություն և գիտություն
Կրթության բոլոր մակարդակների համար այնպիսի ազգային հայեցակարգի մշակում՝ դրանից բխող երկարաժամկետ ռազմավարությամբ, որը կունենա տևական շարունակականություն և ժառանգականություն՝ անկախ իշխանության փոփոխություններից, ազգային և համընդհանուր արժեքների վրա հիմնված լինելու և ժամանակակից կրթական միտումներին համահունչ լինելու շնորհիվ:
Կրթության բոլոր ոլորտներում նախատեսվող փոփոխությունների և բարեփոխումների իրավական շրջանակների մշակում,
Կրթական բոլոր մակարդակներին համընդհանուր, այդ թվով՝ կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող սովորողների համար հասանելիության ապահովում՝ բոլոր խելամիտ հարմարեցումներով:
Կրթության ոլորտի բոլոր հաստատությունների համար հավասար հնարավորությունների և պայմանների ապահովում՝ տարբերակված ֆինանսավորմամբ և համաչափ զարգացման տրամաբանությամբ:
Կրթության բովանդակության շարունակական զարգացումն ապահովող մշակումներով կրթության շարունակականության ապահովում յուրաքանչյուր մակարդակին բնորոշ բովանդակության լիարժեք յուրացմամբ:
Պետության մասնակցությունը կրթական հաստատությունների կառավարման գործառույթներին նվազեցում՝ երաշխավորելով կրթական և գիտական գործունեության կառավարման, ռեսուրսների տնօրինման ավելի բարձր մակարդակի ինքնուրույնություն:
Կրթական հաստատությունների ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցում, ֆինանսավորման արդյունավետ օգտագործման կառուցակարգերի ապահովում։
Կրթության ոլորտում ներգրավված մարդկային ռեսուրսների շարունակական վերապատրաստում, զարգացման խրախուսում, շրջափուլային գնահատում, տարբերակված վարձատրության կառուցակարգերի ներդրում ըստ որակավորման/գիտա-մեթոդական արդյունքի:
Կրթության տարբեր մակարդակների, ինչպես նաև կրթության և տնտեսության միջև երկխոսության, սոցիալական գործընկերության գործուն կառուցակարգերի ներդրում։
Ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազայի համապատասխանեցում ժամանակակից պահանջներին, ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության և ուսումնական գործընթացում կիրառման շարունակական խթանում, համապատասխան ենթակառուցվածքների ապահովում, ուսումնական նյութերի շարունականական թվայնացում:
Տնտեսության և կրթության/գիտության միջև սերտ փոխգործակցության ապահովում՝ հարկային արտոնություններ տրամադրելով բուհերի հետազոտական-նորարական նախաձեռնություններում ներդրում կատարող ձեռնարկություններին:
Շրջափուլային մշտադիտարկման և որակի գնահատման կառուցակարգերի ներմուծում կրթական բոլոր մակարդակներում:
Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության փոխլրացականության և նախկին որակավորումների/գիտելիքի/հմտության ճանաչման ապահովում։
Կրթության բոլոր մակարդակներում նյութական և մարդկային ռեսուրսների համօգտագործման մեխանիզմների ներդրում՝ միտված կրթության ոլորտում ծախսարդյունավետության բարձրացմանը։
Երաշխավորել կրթական համակարգի ներառականությունը, բոլորի համար հավասար հնարավորությունները։
Ապահովել ուսուցչի աշխատավարձի մակարդակը ոչ պակաս, քան հանրապետությունում միջին աշխատավարձն է։
Ստեղծել նոր մեթոդական գործիքակազմով հարուստ դպրոց՝ հաշվի առնելով ժամանակակից կրթական մոտեցումները։
Կրթական համակարգն ապահովել առաջատար հիմնարար հայալեզու գրականությամբ։
Երաշխավորել մասնագիտական կազմի շարունակական զարգացումը՝ ուժեղացնելով առկա մանկավարժական համալսարանների մասնագիտական կազմը և մեթոդաբանությունը, ինչպես նաև վերականգնել վերապատրաստման ինտիտուտը։
Ուսումնական հաստատության բյուջեն և ծախսերը կառավարել բաց և թափանցիկ սկզբունքներով,
Հանրակրթական ծրագրեր ստեղծելիս՝ առաջնորդվել նոր գիտական մեթոդներով, երեխայի ստեղծարար միտքը զարգացնելիս՝ հաշվի առնել նաև ուսուցիչների-ծնողների-աշակերտների պահանջները։
Ստեղծել ուսումնական այլընտրանքային նյութեր, ինչպես թղթային այնպես էլ թվային ֆորմատով։
Բացառել հոգեբանական և ֆիզիակական բռնությունը, հալածանքը ( բուլինգ) դպրոցներում։
Կրթություն և գիտություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն