Ներդնել բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը՝ փուլային մոտեցմամբ:
Բարելավել օրենսդրական կարգավորումները՝ ուշադրություն դարձնելով դեղերի բացասական ազդեցությունների համար պատասխանատվության մեխանիզմներին: Զարկ տալ բժշական պարագաների և սարքավորումների հայրենական արտադրությանը՝ պետական աջակցությամ։
Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց բնականոն կենսագործության ապահովումը:
Առողջապահության համակարգի բարեփոխումը ենթադրում է անցում «հիվանդապահությունից» դեպի առողջության պահպանում, համապարփակ առողջապահական ապահովագրություն, սպորտի զանգվածայնացում, սեփական բարձրորակ դեղագործական եւ կենսատեխնոլոգիական արդյունաբերության զարգացում։
Պետական բյուջեից առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցների մակարդակը աստիճանաբար ավելացնել և առաջիկա հինգ տարիներին հասցնել մինչև ՀՆԱ առնվազն 3 տոկոսի:
Առողջապահական համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համապատասխանեցման նպատակով իրականացնել մասնագետների լայնածավալ վերապատրաստումների պետական ծրագրեր եւ ներդնել գործունեության անհատական լիցենզավորման համակարգ։
Աստիճանական անցում կատարել առողջության համապարփակ (պարտադիր) ապահովագրությանը, հիմնված «հարուստը վճարում է աղքատի, առողջը` հիվանդի, աշխատողը` գործազուրկի, երիտասարդը` տարեցի համար» սկզբունքի վրա: Ապահովագրության համընդհանուր ծածկույթ ապահովելու համար առաջիկա հինգ տարիներին, առանձին ապահովադիրների (աշխատող, գործատու, պետական բյուջե) կողմից ապահովագրավճարների չափի աստիճանական ավելացմանը զուգընթաց, մեծացնել բնակչության նորանոր խմբերի ընդգրկումը, ինչպես նաեւ ապահովագրական բուժօգնության ծավալները:
Նախաձեռնել օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ պահանջող հեռավար բժշկության տարրերի իրականացում թե՛ ներհանրապետական մակարդակում, թե՛ միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում։
Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացնել դեղերի, դեղագործական ապրանքների, բժշկական նշանակության սարքերի ու սարքավորումների արտադրությունը, շեշտը դնելով համաճարակի դեմ պայքարում կիրառվող դեղամիջոցների, օգտագործվող սարքերի եւ սարքավորումների արտադրության վրա:
Առողջապահություն
Հանրապետություն կուսակցություն
Ներդնել բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը՝ փուլային մոտեցմամբ:
Բարելավել օրենսդրական կարգավորումները՝ ուշադրություն դարձնելով դեղերի բացասական ազդեցությունների համար պատասխանատվության մեխանիզմներին: Զարկ տալ բժշական պարագաների և սարքավորումների հայրենական արտադրությանը՝ պետական աջակցությամ։
Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց բնականոն կենսագործության ապահովումը:
«Հայ Ազգային Կոնգրես»