Պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով պետք է իրականացնել բարեփոխումների համալիր ծրագիր, որը կհստակեցնի կառավարման համակարգում լիազորությունների շղթան և ստորաբաժանումների գործառույթները՝ օպտիմալացնելով կառավարման համակարգը և բացառելով միանման գործառույթների իրականացումը:
Աշխատանքներ պետք է իրականացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մեծացման համար՝ ավելացնելով նրանց լիազորությունները:
Մեծացնել բազմազավակ ընտանիքների ֆինանսական օժանդակությունը, մշակել ընթացակարգ, որի կիրառմամբ կփոխհատուցվեն բազմազավակ ընտանիքների երեխաների ուսումնական ծախսերի որոշակի մասը:
Արագացնել և արդեն առկա փորձի հաշվառումով ավարտին հասցնել վարչատարածքային փոփոխությունների իրականացումը։
Բարձրացնել տարածքային կառավարման արդյունավետությունը, փոխակերպել տարածքային կառավարման մարմինների լիազորությունների բովանդակությունը, տնտեսական ու վարչական կառավարման գործառույթներից անցնել հեռանկարային զարգացմանն ուղղված գործառույթների իրականացմանը, ապահովել արդյունավետ ու գործընկերային հարաբերություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։
Ձևավորել համայնքներում անհրաժեշտ կարողություններ և դրան համընթաց իրականացնել իշխանական լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց։
Ավելացնել համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի զարգացման հնարավորությունները, ապահովել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում դրանց ներկայացվածության ու մասնակցության լրացուցիչ երաշխիքներ։
Իշխանական լիազորությունների ապակենտրոնացմանը զուգահեռ իրականացնել ֆինանսական ապակենտրոնացման գործընթաց (հնգամյա հեռանկարում համայնքային ֆինանսական ռեսուրսների ծավալը համախմբված բյուջեում՝ մինչև 15 %)։
Ապահովել համայնքների արդյունավետ և ներկայացուցչական կառավարումը, համամասնական ընտրակարգի պարագայում առանց կուսակցական ցուցակներում ընդգրկման բնակիչների ընտրվելու իրավունքը։
Համայնքային ծառայության համակարգը ամբողջապես ներդաշնակեցնել հանրային ծառայության համակարգի հետ, ապահովել համայնքային ծառայողների մասնագիտական առաջխաղացման և սոցիալական երաշխիքների ամբողջական իրացումը։
Ապահովել ընտրությունների ազատ, մրցակցային, արդար և կասկած չհարուցող բնույթը:
Ապահովել առողջ ու անկաշկանդ քաղաքական մրցակցության միջավայր:
Ապահովել ընտրությունների բազմազանությունը և իրական ընտրության հնարավորությունը:
Ապահովել ընտրական օրենսդրության կանոնակարգումների որոշակիությունն ու կայունությունը։
Հանրային Կառավարում
Հանրապետություն կուսակցություն

«Պատիվ ունեմ» դաշինք