Մշակել և իրականացնել լեռնային և սահմանամերձ տարածքների ծրագիր, որը կսահմանի Արցախից եկած ընտանիքների համար պետական հողերի երկարաժամկետ վարձակալության պայմաններ։
Մշակել պետական գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական գնից ցածր գնով վարձակալության ընթացակարգ, որը կապահովի գյուղական համայքներում զբաղվածության աճ և աղքատության մակարդակի նվազում:
Ստեղծել փոքր արտադրություններ մարզերում գյուղմթերքների վերամշակման, տեքստիլի, շինարարական ապրանքների և այլն՝ ըստ տեղական հումքի և հնարավորությունների:
Իրականացնել հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների ծրագիր, մասնավորաբար, պետք է վերացնել գյուղատնտեսական հողերի մասնատվածության պատճառները և կամավորության սկզբունքով կիրառել հողակտորների խոշորացման մեխանիզմներ և ընթացակարգեր։
Մարզերում փոքր արտադրությունների ստեղծում՝ գյուղմթերքների վերամշակման, տեքստիլի, շինարարական ապրանքների և այլն՝ ըստ տեղական հումքի և հնարավորությունների:
Գյուղատնտեսության ոլորտում արտահանմանը միտված ֆերմերային տնտեսություններից բացի անհրաժեշտ է զարգացնել նաև բնատնտեսությունները, որոնք գյուղական բնակավայրերում կապահովեն զբաղվածություն և կայուն եկամուտներ։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան ենթակառուցվածքներ (սպանդանոցներ, կաթի մթերման կայաններ, գյուղմթերքի իրացման շուկաներ, միկրովարկավորման գործիքներ և այլն)։
Խթանել հատկապես խոցելի խմբերի երիտասարդների շրջանում փոքր և միջին ձեռներեցության, ինչպես նաև գյուղաբնակ երիտասարդների կողմից գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը։
Գյուղատնտեսություն
Հանրապետություն կուսակցություն

«Պատիվ ունեմ» դաշինք