Հանրապետություն կուսակցություն logo
Հանրապետություն կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
  • Կազմակերպել ՀՀ զինված ուժերի զինանոցի զինտեխնիկայի՝  վիճակագրորեն ամենահաճախ խափանվող դետալների տեղական արտադրությունը:
  • Ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգութունը  բարեփոխումների համալիր ծրագրի և պրոֆեսիոնալ բանակի աստիճանական  անցման միջոցով: 
  • Նախատեսել պարտադիր զինվորական  ծառայության պայմանների աստիճանական փոփոխությունները ներկայացնող  ժամանակացույցը, այդ թվում՝ միայն պայմանագրային զինծառայողների կողմից  առաջնագծում մարտական հերթապահության իրականացման ժամանակացույցը:
  • Վերանայել  Հայաստանում զորավարժությունների կազմակերպման և այլ երկրների  զորավարժություններին մասնակցության կարգը:
  • Բարձրացնել զինծառայողների վարձատրման մակարդակը,  հատուկ ծրագրերի իրականացման միջոցով բարելավել սոցիալական  պաշտպանվածության և բնակարանային պայմանները: 
  • Վերամշակել «Ռազմական  գործողությունների մասնակիցների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որը կկարգավորի  ռազմական գործողություններին մասնակցած անձանց, այդ թվում` ազատամարտիկների և  նրանց ընտանիքների անդամների արտոնությունները, թոշակները և այլ վճարումները,  բնակարանային պայմանները և սոցիալական ապահովության մյուս երաշխիքները:
  • Հրատապ պետք է մշակել և կյանքի կոչել Հայոց ազգային բանակի վերականգնման և վերազինման համալիր ծրագիր: 
  • Մշակված պետական ծրագրով Հայաստանի Հանրապետության ազգային բանակը կարճ ժամանակահատվածում պետք է համալրել վերջին սերնդի զենքով և զինամթերքով: 
  • Հնարավորինս կարճ ժամկետում պետք է ձևավորել պրոֆեսիոնալ բանակ, որը կլինի տեխնիկապես գերհագեցած: 
  • Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և արդյունավետ շահագործումը ՀՀ զինված ուժերում պետք է դարձնել թիվ մեկ առաջնահերթություն և նպատակ, իսկ մինչ այդ իրագործել անձնակազմի կառուցվածքային արդիականացում՝ առաջնագծում ծառայություն սահմանելով միայն փորձառու պայմանագրային ծառայողների համար: 
  • Սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու զարգացումը պետք է լինի պետության կարևորագույն առաջնահերթությունը: Այդ համայնքներում առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է ավարտին հասցնել անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների շինարարությունը: Սահմանամերձ ու սահմանապահ համայնքներին պետք է տրամադրվեն լայն արտոնություններ: