«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Արցախ
Արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ առաջնայնությունը համարում ենք Արցախի հարցի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ձգտելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը, անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների մշակմանը:
Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ինքնորոշման իրավունքի գերակայությամբ։
Ելնելով Արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակից՝ պետք է հստակեցնել ռազմավարական գործընկերային փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական, մարդասիրական ոլորտներում:
«Հանրապետություն» կուսակցությունը կողմ է դիֆերսիֆիկացված արտաքին քաղաքականությանը, որ կենսական է Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների այլընտրանքային ուղիների ձևավորումը «Հանրապետություն» կուսակցությունը գերակա է համարում առաջիկա տարիների համար։
Հասնել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի և կայացած փաստի միջազգային ճանաչմանը:
Հասնել Հադրութի, Շուշիի և նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի՝ խաղաղ բանակցային ճանապարհով:
Ապահովել Հայաստանի ու Արցախի միջև անխափան կապի երկարատև ու անվտանգ ուղիներ։
Հասնել տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության համար անհրաժեշտ միջավայրի և հարաբերությունների ձևավորմանը:
Նախաձեռնել ներհայկական մասնակցային քննարկումներ, որոնց ընթացքում հայ հասարակական-քաղաքական շրջանակներն ի վերջո պետք է որոշում կայացնեն Արցախի կարգավիճակի վերաբերյալ. լինի դա Հայաստանին միացյալ, թե անկախ: Այդ քննարկումների արդյունքում ձևավորված որոշումը՝ մինչև 2025 թվականը պետք է ստանա իրավական ուժ՝ Արցախի Հանրապետության ճանաչման կամ Հայաստանի հետ վերամիավորման տեսքով:
Արցախ
Հանրապետություն կուսակցություն