Պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով պետք է իրականացնել բարեփոխումների համալիր ծրագիր, որը կհստակեցնի կառավարման համակարգում լիազորությունների շղթան և ստորաբաժանումների գործառույթները՝ օպտիմալացնելով կառավարման համակարգը և բացառելով միանման գործառույթների իրականացումը:
Աշխատանքներ պետք է իրականացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մեծացման համար՝ ավելացնելով նրանց լիազորությունները:
Մեծացնել բազմազավակ ընտանիքների ֆինանսական օժանդակությունը, մշակել ընթացակարգ, որի կիրառմամբ կփոխհատուցվեն բազմազավակ ընտանիքների երեխաների ուսումնական ծախսերի որոշակի մասը:
Հանրային եւ մասնագիտական քննարկումների հիման վրա ձեւավորելու ենք առավել արդյունավետ աշխատող կառավարության կառուցվածք եւ պետական կառավարման համակարգ: Գործադիր իշխանությունը պետական եւ տեղական մակարդակով, լիարժեք հաշվետու ենք դարձնելու ժողովրդի ներկայացուցչական մարմիններին:
Պետության կառավարմանն ու հանրային ծառայությանը հաղորդելու ենք նոր որակ՝ հիմնված պետականության ընկալման բարձր մակարդակի, պատասխա նատվության, պրոֆեսիոնալիզմի եւ արժանապատիվ վարձատրության վրա
Հանրային կյանքի տարբեր ոլորտներում արդյունավետ կօգտագործվի կանանց ներուժը։ Պետական կառավարման բոլոր մակարդակներում կանանց հավասարակշռված ներկայացվածության հասնելու նպատակով կորդեգրվի ազգային մեխանիզմ։
Հեշտ կիրառելի ենք դարձնելու մասնակցային եւ անմիջական ժողովրդավարության ինստիտուտների գործադրումը (հանրաքվե, համաժողովրդական հարցումներ եւ այլն)՝ որպես ժողովրդի անմիջական կամքի արտահայտման արդյունավետ միջոց։
Հանրային Կառավարում
Հանրապետություն կուսակցություն

«Հայաստան» դաշինք